Ամերիկյան Google ընկերության Google Life Sciences դուստր ձեռնարկությունը կմասնակցի մարդու սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի նոր եւ նորարարական մեթոդների ուսումնասիրման նախագծին։  Այդ մասին հայտնվել է Ամերիկյան սրտաբանական ընկերակցության (АКА) համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում։  

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլն դոլար։ Ընդ որում Google-ը այդ ձեռնարկում կներդնի 25 մլն դոլար, մնացած կեսը կֆինանսավորի АКА-ն։ Վերջինիս համար դա կդառնա ամենախոշոր գումարը, որը երբեւէ ծախսվել է հետազոտական նախագծի վրա, տեղեկացնում է ТАСС-ը։

Ինչպես համաժողովի ընթացքում հայտնել է Google Life Sciences-ի ղեկավար Էնդի Կոնրադը, սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մոլորակի վրա ավելի շատ մարդ է մեռնում, քան ցանկացած այլ հիվանդությունից։  «Այդ խնդիրը հասունացել է, որպեսզի սկսեն այն լուծել նորարարությունների միջոցով», - նշել է Կոնրադը։

Հաջորդ տարվա սկզբին Google-ը եւ АКА-ն կհայտնեն իրենց համատեղ ձեռնարկության ղեկավարի անունը. Նա կարող է հայտնի սրտաբան լինել, ինչպես նաեւ ցանկացած այլ մարդ, եթե կարողանա նախագծի մեջ ներգրավել բավականաչափ խիզախ եւ նորարարական գաղափարներ։ 

Google Life Sciences-ը ստեղծվել է ընթացիկ տարվա օգոստոսին՝ կորպորացիայի կենսաբուժական բաժանմունքի հիմքի վրա։ Ընկերությունը զբաղվում է բուժտեխնոլոգիական հետազոտություններով եւ մշակումներով, որոնք ուղղված կլինեն տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրների լուծմանը։