Գենդերային դիսմորֆիայով երեխաները օգնել են գիտնականներին հասկանալ անգլալեզու գեյերի սուլոցային արտասանության մասին կարծրատիպի բնույթը:
Գիտնականներին հետաքրքրել է այն փաստը, որ անգլալեզու գեյերը սովորական հնչյունները փոխարինում են դրանց սուլոցային ու ուշադրություն գրավող անալոգներով: մասնավորապես [t]-ն կարող են արտասանել որպես[ts], [d]-ն որպես [dz] եւ այլն:
Հետազոտությանը մասնակցել է 5-13 տարեկան 34 տղա, որոնք տառապում են գենդերային նույնականացման խանգարումով եւ նույնքան տղաներ ՝ գենդերային որոշակի կարգավիճակով: Հետազոտությունը ցույց է տվել, որ գենդերային դիսմորֆիայով երեխաները մյուսներից ավելի հաճախ են գործածում սուլոցային ու սվսվացող հնչյուններ: Մասնավորապես [s]–ն փոխարինում են [th]–ին մոտ հնչյուններով:
Հետազոտության հեղինակների կարծիքով գենդերային դիսմորֆիայով տղաները հասուն տարիքում իրենց նույնականացնում են որպես գեյեր, որոնք միայն ժամանակի ընթացքում են կողմնորոշվոմ իրենց գենդերային կարգավիճակի հարցում: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Diagnostic and Statistical Manual of Mental Disorders ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն:
Գիտնականները նշում են, որ իրենց հետազոտությունը նախնական բնույթ ունի, իսկ գենդերային հնչունաբանական տարբերությունները հիմնականում պայմանավորված են կենսաբանական առանձնահատկություններով, մասնավորապես խոսքի ապարատի կառուցվածքով, նաեւ ազգային մշակույթով (այդ թվում մայրենի լեզվով) ու սոցիալական գործոններով:






