Հանրային տրանսպորտով կանոնավոր երթեւեկողներին շաքարախտի զարգացման ու ավելորդ քաշի առաջացմանը վտանգն ավելի քիչ է սպառնում քան մեքենայով երթեւեկողներին: Այդ մասին հայտնում են Օսակիի ճապոնացի գիտնականները, որոնք իրենց գիտական աշխատության արդյունքները ներկայացրել են Ամերիկյան սրտաբանական ասոցացիայի գիտական նստաշրջանի ժամանակ:
Հետազոտության ժամանակ հաշվի է առնվել Ճապոնիայի 5908 բնակիչների տվյալները, որոնց միջին տարիքը 49-54 տարեկան էր: Դիտարկումները անց են կացվել 2012-2015թթ: Կամավորները պատասխանել են աշխատանքի հասնելու ձեւերի՝ նաեւ ֆիզիկական ակտիվության մակարդակի մասին հարցերին: Տղամարդ մասնակիցների մեծ մասը ավտոմեքենաներով երթեւեկելու երկրպագուներ էին, իսկ կանայք ավելի հաճախ էին օգտվում հանրային տրանսպորտից, հեծանիվով երթեւեկում կամ ոտքով քայլում:
Հարցման՝ ու հարցման մասնակիցների առողջական վիճակի վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք հանրային տրանսպորտից են օգտվում, 44 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշ ունենում, 27 տոկոսով ավելի հազվադեպ տառապում բարձր ճնշումից, իսկ շաքարախտի վտանգը նրանց մոտ 34 տոկոսով քիչ է: Հետաքրքրիր, որ ավտոբուսներով կամ գնացքներով երթեւեկողները շաքարախտի, բարձր ճնշման ու ավելորդ քաշի զարգացման նույնիսկ ավելի ցածր հավանականություն ունեին, քան նրանք, ովքեր աշխատանքի էին հասնում ոտքով կամ հեծանիվով:
Գիտնականները այս արդյունքները կապակցել են նրա հետ, որ հանրային տրանսպորտի ուղեւորները ստիպված են լինում ավելի երկար քայլել մինչեւ կանգառ ու կանգառից տուն, քան այն մարդիկ, որոնք աշխատավայր են հասնում ոտքով կամ հեծանիվով:






