Եթե դուք սիրում եք տեքստային հաղորդագրություններ ուղարկել, եւ միեւնույն ժամանակ ցանկանում եք նիհարել, ապա նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տեսքատային հաղորդագրություններ ուղարկելով ձեր դիետայի եւ ֆիզիկական վարժությունների մասին՝ կարող եք զգալիորեն փոքրացնել որովայնի շրջագիծը:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց էին տվել, որ սեփական դիետայի եւ վարժությունների մասին օրագիր պահելն օգնում էր ավելորդ քաշի դեմ պայքարում: Համակարգչի կամ թուղթ եւ գրիչի օգտագործումը կարող էր ավելորդ գլխացավանք դառնալ , եւ որոշ մարդիկ ուղղակի դադարեցին գրել:
Հետազոտողները կարծում են, որ տեքստային հաղորդագրությունների կիրառումը կարղ է ժամանակ խնայել, եւ հույս կա, որ մարդիկ կհետեւեն քաշի կորստի ռեժիմին:
Հետազոտությանը մասնակցեցին մոտավորապես 38 տարեկան 26 գեր կին: Կանայք, ի լրումն իրենց նիհարելու ծրագրին, յուրաքանչյուր օր տեքստային հաղորդագրություններ էին ուղարկում:
Յուրաքանչյուր առավոտ նրանք ստանում էին հաղորդագրություն հետեւյալ պարունակությամբ. «Խնդրում ենք գրեք, քանի քայլ եք երեկ քայլել, ինչքան քաղցր հյութեր եք խմել եւ ինչքան ֆաստ-ֆուդ եք կերել»: Եվ պատասխանների հիման վրա, ավտոմատացված համակարգը նրանց համապատասխան գրառումներով հաղորդագրություններ էր ուղարկում:
Վեց ամիս անց տեքստային հաղորդագրություններ գրող կանայք նիհարեցին 6 ֆունտով, այն ժամանակ, երբ դասական եղանակով օրագիր վարող կանայք հակառակը ավելացրել էին քաշը 2.5 ֆունտով:
Տեքստային հաղորդագրությունները, ի տարբերություն ինքնավերահսկման այլ մեթոդների, ունեն իրենց առավելություններն. այս դեպքում տեղեկությունը վարկյանապես ներմուծվում է, ինչպես նաեւ ապահովվում է հարմարավետությունը:






