Ավստրիացի գիտնականները ձվարանների քաղցկեղի նոր թեստ են մշակել, որը կարող է օգնել ամենավաղ փուլում հայտնաբերել այդ վտանգավոր հիվանդությունը՝ ավելի վաղ, քան կնոջ մոտ ախտանիշներ կհայտնվեն։ 

Ձվարանների քաղցկեղը այդ հիվանդության ամենաագրեսիվ տեսակներից մեկն է, որի հիմնական խնդիրներից մեկը վաղ փուլերում ախտանիշների բացակայությունն է, հետեւաբար՝ ուշ ախտորոշումը։ Դեպքերի 90 տոկոսում ձվարանների քաղցկեղը տարածվում է այլ օրգանների վրա, մինչեւ կհասցնեն հայտնաբերել դա, ինչը բուժումը պակաս արդյունավետ է դարձնում։ 

Բժշկական համալսարանի գիտնականները նոր թեստ են մշակել, որով հնարավոր է ամենավաղ փուլում հայտնաբերել այս հիվանդությունը։ Վիեննայի Բժշկական համալսարանի գիտնականները այս հիվանդությունն ամենավաղ փուլում ախտորոշելու թեստ են մշակել։ Թեստի ընթացքում բժիշկները հատուկ ձողախողովակի միջոցով արգանդից հեղուկի նմուշներ են ստանում, որոնցում ձվարանների քաղցկեղի հետ կապված գենի  16 մուտացիա են որոնում։ Դրանցից ամենակարեւորը TP53  «պահապան գենն է», որը սովորական  պայմաններում սպանում է վնասված բջիջները։ 

Եթե TP53-ում մուտացիաներ են հայտնաբերվում, դա նշանակում է, որ ուռուցքներին կանաչ լույս է տրվել զարգացման համար, չէ՞ որ գեներն այլեւս չեն կարող ոչնչացնել անառողջ բջիջները, ինչպես դա սովորաբար լինում է։ Կլինիկական հետազոտությունների ընթացքում քաղցկեղի ախտանիշներ չունեցող 65 կին անցել է այս թեստը։ Այն հնարավորություն է տվել ճիշտ հայտնաբերել հիվանդներից  80 տոկոսի ուռուցքները, որոնց մոտ հետագայում հաստատվել է այդ հիվանդության առկայությունը։ 

Ձվարանի ուռուցքների վաղ ախտորոշման այս մեթոդը նվազեցնում է  որպես կանխարգելման միջոց օրգանը հեռացնելու անհրաժեշտությունը այն կանանց մոտ, որոնք հիվանդությանը գենետիկ նախատրամադրվածություն ունեն։ Ներկայումս քաղցկեղի այս տարատեսակը կարողանում է հաղթահարել կանանց  30 տոկոսից էլ պակասը։