Որոշ մթերքներ ձմռանը պարզապես անփոխարինելի են, քանի որ օգնում են տաքանալ: Ահա այդ մթերքները:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը ոչ միայն օգնում է տաքանալ, այլեւ շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ օգնում մարզական լավ ցուցանիշները պահպանել նաեւ ձմռանը: Կոճապղպեղը նաեւ հակաբակտերիալ հատկություններ ունի, օգնում է հազի եւ մրսածության դեմ:

Դարչին

Դարչինը հրաշալի համեմունք է, որը կարելի է ավելացնել թեյին, տաք ուտեստներին, ապուրներին եւ աղցաններին: Այն ոչ միայն ուժեղացնում է համը, այլեւ բարձրացնում է տրամադրությունն ու օգնում տաքանալ:

Մեղր

Մեղրը մրսածության, հարբուխի կամ հազի դեմ պայքարի հրաշալի միջոց է: Այն օգնում է նաեւ պահպանել մարմնի ջերմաստիճանը:

Ընկուզեղեն

Գետնանուշը, ընկույզը, նուշը եւ այլ ընկուզեղենը «լավ» խոլեստերինի, վիտամինների, բջջանյութի եւ Օմեգա-3 ամինաթթվի հրաշալի աղբյուր են համարվում: Սրանք կարելի է ձմռան համար կատարյալ մթերք համարել:

Սխտոր

Սխտորի հակաբակտերիալ հատկության մասին մարդկանց վաղուց է հայտնի: Այն նաեւ օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը, օգտակար է սրտի եւ անոթների համար: