Հետազոտությանը մասնակնցում էին 47 մարդ, որոնցից 16-ը՝ նորմալ քաշով, 16-ը ՝ հավելյալ քաշով եւ 15-ը ՝ ճարպակալումով:
Մարդիկ , ովքեր սնունդը կուլ տալուց առաջ ավելի երկար են այն ծամում, ավելի քիչ են ուտում սնունդ մեկ ընդունման ժամանակ, ասվում է նոր հետազոտությունում: Նրանք , ովքեր դանդաղ են ուտում, սովորաբար նիհար են:
Նոր հետազսոտության ընթացքում մասնակիցներին հյուրասիրում էին Տոտինո պիցցայի հինգ ճափաբաժին փորիկ կտորներով եւ խնդրում էին հաշվել , թե քա՞նի անգամ են նրանք ծամել յուրաքանչյուր կտորը:
Հետազոտությանը մասնակնցում էին 47 մարդ, որոնցից 16-ը՝ նորմալ քաշով, 16-ը ՝ հավելյալ քաշով եւ 15-ը ՝ ճարպակալումով: Նրանք բոլորը ընթրիքի ընթացքում երեք անգամ անցնում էին թեստը: Յուրաքանչյուր օր նրանց 60 կտոր պիցցա էին տալիս եւ խնդրում ուտել այնքան ժամանակ, մինչեւ կկշտանան: Եվ յուրաքանչյուր անգամ խնդրում էին ծամել յուրաքանչյուր կտորը որոշակի քանակությամբ, հաղորդում է Newsmax Health-ը։
Նրանց նաեւ հարցնում էին, թե ինչքանո՞վ հագեցած էին նրանք իրենց զգում մինչեւ ընթրիքը, ընթրիքի ընթացքում եւ դրանից հետո: Պարզեց, որ մարդիկ 10%-ով ավելի քիչ սկսեցին ուտել, այն բանից հետո , երբ ծամելու ժամանակը երկարացրեցին 50%-ով:
Նորմալ քաշով մասնակիցները դանդաղ էին ուտում՝ ի տարբերություն գեր մասնակիցների:






