Մրգերով եւ բանջարեղենով հարուստ դիետան կարող է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդություների, ինչպես նաեւ ինսուլտի, դիաբետի եւ նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:
Այնումենայնիվ 10 ամերիկացուց միայն 1-ն է ամեն օր ուտում խորհուրդ տրվող մրգերի եւ բանջարեղենի հինգ չափաբաժինները, քանի որ մրգեր եւ բանջարեղեն ուտելը տխուր է: Բայց սերտիֆիկացված դիետոլոգ Ֆրենսիս Լարգեմանը-Ռոտտասը նոր մարտավարություն է մշակել՝ մարդկանց ստիպելու համար ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ ամբողջական հացահատիկներ: Նա վերցրել եւ գույներ է ավելացրել թվացյալ տխուր դիետայի մեջ:
«Գունավոր դիետա» գրքի հեղինակ Ֆրենսիս Լարգեման Ռոտը ձեր եւ ձեր ընտանիքի համար առաջարկում է համեղ, առողջ բաղադրատոմսեր: Լարգեման Ռոտը իրեն օգնական է վերցրել իր դստերը՝ Վիլլային:
Երեխա լինելով Վիլլան շատ անգույն, «շատ մաշկագույն» մթերքներ է ուտում՝ մակարոններ, հավ, պանիր: Այսպիսով, նրան դիետան փոխել ստիպելու համար, Լարգեման-Ռոտը դա խաղի է վերածել՝ նրա ափսեի մեջ գունագեղ մթերքներ ավելացնելու համար:
Բայց Լարգեման- Ռոտի դիետիկ խորհուրդները միայն երեխաների համար չեն: Ձեր ուշադրությանն է ներկայացվում գունավեր դիետայի եւ, յուրաքանչյուր գունային խմբի առավելությունների ձեռնարկ, գրում է Newsmax Health-ը։
Կարմիր՝ ընտանիքի ներկայացուցիչներն են՝ տանձը, ազնվամորին, ելակը, ձմերուկը, լոլիկը, ճակնդեղը, կարմիր պղպեղը, խավարծիլը, լոռամրգին, մասուրը, կարմիր խնձորը, կարմիր սոխը, պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ՝ վիտամին C, կալիում եւ բջջանք: Սրտի առողջությունը բարձրացնող այս կարեւոր սննդարար նյութերը նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, պահպանում են նորմալ զարկերակային ճնշումը, եւ պայքարում են ամբողջ մարմնում ազատ ռադիկալների առաջացրած վնասումների դեմ:
Նարնջագույն եւ Դեղին՝ Դդում, նարնջագույն պղպեղ, քաղցր կարտոֆիլ, ընկույզ, մանգո, նարինջ, ծիրան, դեղձ, սեխ, գազար, դեղին ճակնդեղ, դեղին թուզ, կիտրոն, դեղին բուլղարական պղպեղ, բոլորը հարուստ են բետա կարոտինով, որն օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի եւ անհրաժշետ է մաշկի եւ մազերի, ինչպես նաեւ իմունային եւ վերարտադրողական համակարգի համար:
Կապույտ, ինդիգո եւ մանուշակագույն մթերքներն են ՝ մանուշակագույն կաղամբը, մոշը, սեւ հաղարճը, սմբուկը, սեւ սալորը, թուզը, մանուշակագույն կարտոֆիլը, խաղողը, մանուշակագույն գազարը. նրանք ապահովում են մեծ քանակությամբ անտոցիան՝ հակաօքսիդանտ, որը պայքարում է բորբոքման դեմ եւ կարող է օգնել նվազեցնել սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի ռիսկը: Այս հիասքանչ ընտանիքի որոշ անդամներ կարող են օգնել նաեւ պահպանել հիշողությունը եւ բարձրացնել մտավոր ունակությունները:
Սեւ եւ շագանակագույն՝ հացահատիկները, լոբազգիները, կոկոսը, սունկը, ձիթապտուղը, շոկոլադը, չիայի սերմը, կանեփի սերմը, գարին, վուշի սերմը, սեւ բրինձը, սեւ լոբին: Հարուստ են բջջանքով եւ հակաօքսիդանտներով, այս ամբողջական հացահատիկները, լոբին, մրգերը, սունկը, սերմերը սննդին հագեցած համ են տալիս եւ նվազեցնում են շաքարախտի եւ սրտային հիվանդությունների ռիսկը:
Կանաչ՝ Այս ընտանիքի շատ մրգեր եւ բանջարեղեններ՝ կիվին, ավոկադոն, բրոկոլին, վարունգը, սպանախը, կաղամբը, սամիթը, բրյուսելյան կաղամբը, ծնեբեկը, ոլոռը, մանանեխը, լայմը, կրեսս-սալաթը նպաստում են նիհարելուն, մեկ բաժակը պարունակում է 50-ից քիչ կալորիա: Նրանք նաեւ պարունակում են երկարըկեցության համար հակաօքսիդանտներ: Կանաչ բանջարեղեններից շատերը բուսակերների համար երկաթի, ինչպես նաեւ վիտամին B՝ ֆոլաթթվի, աղբյուր են:
«Կանաչը մայր բնության սիրելի գույնն է», - ասում է նա:






