Առավել երջանիկ զույգերը սեքսով զբաղվում են միջինը շաբաթը մեկ անգամ: Դա, կանադացի հոգեբանների կարծիքով, բարեհաջող ամուսնական զույգերի համար սեքսով զբաղվելու ամենաօպտիմալ հաճախությունն է: 

Սեքսով ավելի հաճախակի կամ հազվադեպ զբաղվելը, հոգեբանների տվյալների համաձայն, որպես կանոն պակաս է կապված հաջող ընտանիքի հետ: Սակայն դրա պատճառը գիտնականները չեն կարողացել պարզել: Նրանց խոսքով, անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել դա հասկանալու համար: 

Իրենց հետազոտության մեջ հեղինակները վերլուծել են 30 000 ամերիկացու հարցման տվյալները, որոնք հավաքվել են վերջին 40 տարվա ընթացքում: Խոսքը միայն հետերոսեքսուալ ընտանիքների մասին է. դիտարկվող կախվածության մեջ պատճառահետեւանքային կապերին, ինչպես նաեւ միայնակ մարդկանց կյանքի սեռական կողմերին չեն անդրադարձել: 

Գիտնականները կապ չեն տեսել սեքսով զբաղվելու հաճախության եւ զույգի եկամտի միջեւ: 

«Մեր արդյունքները համանման են տղամարդկանց եւ կանանց համար, երիտասարդների եւ տարեցների, ինչպես նաեւ տարբերություն չկա այն զույգերի միջեւ, որոնք մի քանի տարի են ամուսնացած կամ մի քանի տասնյակ տարի», — հավելել է առաջատար հետազոտող Էմի Մյուզը Տորոնտո-Միսիսագայի համալսարանից: 

Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Social Psychological and Personality Science գիտական ամսագրում: