Johns Hopkins University համալսարանի ամերիկացի գիտնականները գիտության պատմության մեջ առաջին անգամ կարողացել են լաբորատորիայում ցողունային բջիջներից աճեցնել մարդու ցանցաթաղանթի նյարդային բջիջները: Այս ձեռքբերման շնորհիվ հետագայում կարող են բուժման նոր մեթոդներ մշակվել գլաուկոմայի ու ցրված սկլերոզի պատճառով տեսողությունը կորցրած մարդկանց համար:
Գիտնականների խոսքով, իրենց աշխատանքը կարող է նպաստել ոչ միայն տեսողական նյարդի կենսաբանությունը ավելի լավ հասկանալուն, այլեւ բջջային մոդելներ ստեղծելուն, որոնք հնարավոր կլինի օգտագործել կուրացումը կանգնեցնող կամ էլ տեսողության կորուստը բուժող դեղամիջոցներ ստեղծելու համար: Ժամանակի ընթացքում տվյալ մեթոդաբանությունը կարող է օգնել այն բջիջների ներպատվաստման մեթոդների զարգացմանը, որոնք վերականգնում են գլաուկոմայով ու ցրված սկլերոզով հիվանդների տեսողությունը:
Լաբորատոր պայմաններում գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված սաղմնային ցողունային բջիջներից պատրաստել են նյարդային բջիջներ, որոնք ունակ են ազդանշաններ հաղորդել: Հետո այդ բջջային գիծն օգտագործվել է ստացված բջիջների դիֆերենցացման ու բնութագրման նոր մեթոդների մշակման համար: Կիրառելով հատուկ սարքավորում՝ CRISPR-Cas9 անվանումով գենոմի խմբագրման համար, հետազոտողները կարողացել են POU4F2 ֆլուօրեսցենտային սպիտակուցի գենը տեղադրել ցողունային բջիջների ԴՆԹ-ում: Կարմիր ֆլուօրեսցենային սպիտակուցը սինթեզվում էր միայն մեկ այլ գենի էքսպրեսիայի դեպքում, որը կոչվում է BRN3B: BRN3B-ն արտահայտվում է ցանցաթաղանթի հասուն գանգլիոզային բջիջներով, այնպես որ երբ բջիջները դիֆերենցացվել են ցանցաթաղանթի գանգլիոզային բջիջներում, դրանք միկրոսպոպի տակ կարմրել են:
Դրանից հետո հետազոտողները օգտագործել են մի տեխնիկա, որը կոչվում է ֆլուօրեսցենտային ակտիվացված բջջիջների տեսակավորում՝ գերզտված բջջային պոպուլյացիայում տարատեսակ բջիջներից նոր դիֆերենցացված գանգլիոզային բջիջների անջատման համար:






