Որոշ մթերքներ սննդային ուժեղ կախվածություն են առաջացնում, ուրիշները, ընդհակառակը, կարելի է հանգիստ ուտել, առանց մտահոգվելու: Սովորաբար կախվածություն են առաջացնում վերամշակված մթերքները, որոնց մեջ շատ ճարպ եւ շաքար կա: Իսկ ներքոհիշյալ մթերքները բնական են եւ ոչ մի կախվածություն չեն առաջացնում: Ավելին, դրանք շատ օգտակար նյութեր են պարունակում: Իսկ ամենալավն այն է, որ հազիվ թե հնարավոր լինի չափից շատ օգտագործել դրանք:
1. Վարունգ
2. Գազար
3. Լոբի (առանց սոուսի)
4. Խնձոր
5. Դարչնագույն բրինձ
6. Բրոկկոլի
7. Բանան
8. Սաղմոն
9. Եգիպտացորեն (առանց յուղի կամ աղի)
10. Ելակ
11. Գրանոլա բար
12. Ջուր
13. Քրեքերներ (պարզ)
14. Կրենդելներ
15. Հավի կրծքամիս
16. Ձու
17. Ընկույզ
Իսկ այս մթերքներն ինչո՞ւ կախվածություն չեն առաջացնում: Հարցն այն է, որ, ինչպես բացատրում են մասնագետները, այս մթերքներում, ի տարբերություն վերամշակվածների, այնքան էլ շատ չեն ճարպն ու շաքարը (որոշներում, օրինակ` վարունգում, ճարպ եւ շաքար գործնականում չկա):
Եթե չեք ուզում գիրանալ, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել վերոհիշյալ ցուցակի մթերքներ կամ էլ ցանկացած այլ բնական մթերք, որոնք նվազագույն վերամաշկման են ենթարկվում: Այդ մթերքները եւս կնպաստեն այնպիսի քիմիական նյութերի սինթեզմանը, որոնք պատասխանատու են սննդից ստացվող հաճույքի զգացման համար, սակայն այդ մթերքները հազիվ թե չափից մեծ քանակությամբ օգտագործեք:






