Մագնիսական թերապիան կարող է կարեւոր դեր խաղալ կոկաինային կախվածության բուժման գործում: Այդ մասին պատմում են ԱՄՆ-ի Թմրանյութի չարաշահման ազգային ինստիտուտի գիտնականները: Այդ բացահայտումը շատ կարեւոր է, որովհետեւ մինչ այժմ այդ կախվածության դեմ պայքարի բավականաչափ արդյունավեը միջոցներ չկային: 

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել էին   Neuropsychopharmacology ամսագրում, կոկաինային կախվածության դեմ պայքարի հեղափոխական մեթոդ է առաջարկում: Նոր մեթոդն առաջարկում է նման կախվածություն ունեցող հիվանդների վրա ազդել մագնիսների օգնությամբ: 

Չնայած նոր մեթոդի փորձարկմանն ընդամենը   29 մարդ է մասնակցել, փորձագետները, միեւնույն է, ոգեւորված են ստացված արդյունքից, չէ՞ որ պարզվել է, որ ուղեղի որոշակի հատվածների մագնիսական խթանումը էականորեն նվազեցնում է թմրանյութին հակվածությունը: 

Նման դրական արդյունքներն ավելի վաղ նկատվել էին առնետների մասնակցությամբ լաբորատոր փորձարկումներում, որոնց արդյունքում էլ որոշել էին փորձարկումներ սկսել մարդկանց վրա: Խոսքն այն մեթոդիկայի մասին է, որը կոչվում է անդրգանգային մագնիսական խթանում:  Ինստիտուտի գիտական տնօրեն եւ հետազոտություններից մեկի  հեղինակ Անտոնելլա Բաունտին ասել է, որ հիվանդների մոտ բարելավումները զգալի են եղել: 

Գիտնականները նախատեսում են մոտ ժամանակներս կոկաինային կախվածության բուժման ավելի լայնածավալ փորձարկումներ իրականացնել: