Լսե՞լ եք այսպես կոչված զրահապատ սուրճի մասին:  Դա այն սուրճն է, որի մեջ  2 թեյի գդալ սուրճ են լցրել: Մարդիկ, որոնք առավոտյան նման սուրճ են խմում, պնդում են, թե այն իրենց շատ էներգիա է տալիս ու նույնիսկ, որքան էլ տարօրինակ է, նպաստում է նիհարելուն: 

Իսկ մասնագետներն ի՞նչ են մտածում կարագով սուրճի մասին:

Դիետոլոգ Լաուրա Ջեֆերսը Center for Human Nutrition-ից պնդում է, որ այս ըմպելիքի օգտակարության վերաբերյալ գիտական ապացույցներ չկան: Միակ բանը, որն այս պահին հայտնի է, կարագի ազդեցությունն է մարսողության վրա:   

Մասնագետի խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ կարագում գլիկոսֆինգոլիպիդներ են պարունակվում` ճարպային թթուներ, որոնք օգնում են պայքարել աղեստամոքսային տրակտի վարակների դեմ, հատկապես` փոքր երեխաների եւ ծերերի դեպքում:   

Կարագում նաեւ օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ են պարունակվում, որոնք հայտնի են նրանով, որ դանդաղեցնում են նյութափոխանակությունը եւ մարդն իրեն ավելի երկար է կուշտ զգում:  

MCT  նյութը, որով հարուստ է կոկոսի յուղը, ուղեղի եւ ամբողջ օրգանիզմի համար օգտակար նյութ  է համարվում: Ավելին` այն չի վերածվում ճարպային հյուսվածքի:  MCT մոլեկուլներն անմիջապես լյարդ են գնում, որտեղ վերածվում են հզոր, մաքուր էներգիայի: 

Ավելին, ինչպես նշել է մասնագետը, եթե ուղեղը այս կամ այն պատճառով զրկվում է գլյուկոզան որպես վառելիք օգտագործելու կարողությունից, կետոնային մարմինները, որոնք ստացվում են   MCT-ից, գլյուկոզային հրաշալի այլընտրանք կդառնան: 

Ուրեմն արժե՞ յուղով սուրճ խմել` սովորական կարագո՞վ, թե կոկոսի յուղով: 

Ինչպես նշել է Լաուրա Ջեֆերսը, եթե դուք սուրճ չեք խմում, չարժե սկսել: Իսկ եթե խմում եք, նրան կարագ ավելացնելն ամեն դեպքում այնքան էլ լավ միտք չէ: Օգտակար սննդանյութերը պիտի իրենց տեղն ունենան մեր սննդակարգում, սակայն մասնագետը իմաստ չի տեսնում դրանք առավոտ վաղ հենց սուրճին ավելացնելու մեջ: