Լուսանկարվելով` մենք ասում ենք «չիզ» եւ փորձում ենք ցուցադրել մեր լավագույն, ամենաֆոտոգենիկ ժպիտը: Բայց ոչ միշտ է այդպես եղել. տարիներ առաջ մարդիկ լուսանկարում ժպտում էին լրիվ տարբեր եղանակով, պնդում են  UC Berkeley-ի գիտնականները` ավելի քան 38 000 դեմքի լուսանկար դիտելով եւ փորձելով պարզել, թե ինչ էվոլյուցիա է ապրել մեր ժպիտը վերջին  100 տարվա ընթացքում:

1905-ից 2013-ի ընթացքում արված լուսանկարները վերցվել են ԱՄՆ-ի  26 նահանգի ավագ դասարանների շրջանավարտների լուսանկարների ավարտական ալբոմից:  Հետազոտողները` Շիրի Գինոսարի ղեկավարությամբ, տեսակավորել են լուսանկարները եւ հետո դրանք միացրել են իրար` ամեն ժամանակաշրջանի միջինացված դեմքը ստանալու համար:   Նրանց համար  կարեւոր էր հասկանալ եւ փոխանցել, թե դեմքի ինչ արտահայտություն, սանրվածք եւ հագուստ էր բնորոշ այս կամ այն տարվան:     

Հետազոտողները նույնիսկ չափել են ժպտալիս շուրթերի կորագծերը: Դարաշրջանի սկզբին տղամարդկանց դեմքերն ի սկզբանե թեթեւակի մռայլ էին,  0.5 տոկոս ժպիտով: 2005-ին նրանց դեմքին 9.5 աստիճանանոց ժպիտ հայտնվեց: Ինչ վերաբերում է կանանց, դարասկզբին նրանք 1.20 աստիճանանոց ժպիտներ ունեին, իսկ ժամանակակիցները`  13.50: