Սնունդը մեր օրգանիզմի վառելիքն է, որն այն էներգիայով է լիցքավորում: Որշ մթերքներ, ինչպես տեղեկացնում է Foxnews.com-ը, կարող են շատ լավ վառելիք լինել եւ մեզ էներգիայով լիցքավորել սովորական սուրճից ոչ պակաս:
Չիայի սերմեր
Չիայի սերմերն իրենց անվանումը ստացել են մայաների լեզվում «ուժ» նշանակող բառից: Հին աշխարհում չիայի սերմերը կախարդական մթերք էին համարվում, որովհետեւ օրգանիզմը ուժով եւ էներգիայով էին օժտում:
Մեկ ճաշի գդալ չիայի սերմերում 5 գրամ սպիտակուց է պարունակվում, շատ օմեգա-3 ճարպաթթու, մագնիում, կալցիում, երկաթ, կալիում եւ հակաօքսիդանտներ: Բոլոր այդ նյութերը շատ կարեւոր են օրգանիզմի համար:
Վարսակ
Նախաճաշին մի ափսե վարսակը օրգանիզմը մի քանի ժամով լիցաքավորում է էներգիայով: Վարսակը որակյալ ածխաջրեր է պարունակում, որոնք ուղեղի եւ մկանների համար որպես վառելիք են ծառայում: Բացի այդ, վարսակում շատ ցանցենի կա, որն օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի կայուն մակարդակը:
Կրիմինի սնկեր
Կրիմինի սնկերը էներգիայի եւ В խմբի վիտամինների հրաշալի աղբյուր են: Ռիբոֆլավինը, նիացինը պանտոտենաթթուն, տիամինը, ֆոլիաթթուն եւ В6 վիտամինը, որով հարուստ են այս սնկերը, ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմում էներգիայի պահպանման համար:
Թեյ
Ի տարբերություն սուրճի, թեյը (սեւ, սպիտակ, կարմիր (ուլուն) եւ կանաչ) L-տիանին ամինաթթու է պարունակում, որը մեզ առույգ ու միաժամանակ հանգիստ է դարձնում: Հետազոտողները ցույց են տվել, որ այդ ամինաթթուն ոչ միայն օգնում է հաղթահարել տագնապը եւ լավացնել կենտրոնացումը, այլեւ մեծացնում է ստեղծագործականությունը եւ օգնում է չշեղվել աշխատանքից:
Ձվեր
Ձուն ոչ միայն էներգիայի, այլեւ օրգանիզմին անհրաժեշտ մի շարք նյութերի` երկաթի, ցինկի եւ պրոտեինների աղբյուր է համարվում: Ձվերում նաեւ շատ В վիտամին կա, որն օգնում է օրգանիզմում էներգիա սինթեզել: Այն սպիտակուցները, որոնք օրգանիզմը ստանում է ձվի հետ, օգնում են պահպանել արյան մեջ գլյուկոզայի կայուն մակարդակը: Մի ձվում մոտավորապես 3.6 գրամ պրոտեին կա, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ուտել մեկ ձու եւ եւս մեկ կամ նույնիսկ երկու ձվի սպիտակուց:






