Անաստոզոլ դեղամիջոցն արդյունավետ է կրծքի քաղցկեղը վաղ փուլում բուժելու համար: Այդ մասին վկայում են կլինիկական հետազոտության արդյունքները, որ իրականացրել են Լոնդոնի Queen Mary համալսարանի հետազոտողները:
Հետազոտության հեղինակները Ջեք Կուզիկի ղեկավարությամբ պնդում են, որ դեղամիջոցը պակաս արդյունավետ չէ, քան տամոքսիֆենը եւ այդ պատճառով կարող է օգտագործվել հետդաշտանադադարային վիճակում գտնվող կանանց բուժման համար:
Հետազոտությանը տարբեր երկրներից մոտ 3000 կին է մասնակցել, նրանք բոլորը տառապում էին ծորանային in situ կարցինոմայով: Վիրաբուժական միջամտությունից հետո հինգ տարվա ընթացքում կանանց մի խումբը տամոքսիֆեն է ընդունել, իսկ մյուսը` անաստրոզոլ: Փորձարկման մասնակիցներին միջինը հետեւել են 7,2 տարի:
Անաստրոզոլ ընդունած կանանց շրջանում ծորանային կարցինոմայի կամ էլ ինվազիվ քաղցկեղի կրկնման հաճախությունը 11 տոկոսով ցածր է եղել նրանց համեմատ, ով տոմոքսիֆեն է ընդունել: Իմիջիայլոց, հետազոտողները համարում են, որ այդ տարբերությունն էական չէ:
Ծորանային in situ կարցինոման կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող ձեւ է: Ուռուցքային բջիջները տեղակայվում են կաթնագեղձերում եւ չեն տարածվում կաթնագեղձի հյուսվածքի մեջ: Մամոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերված կրծքի քաղցկեղի դեպքերի մոտավորապես մեկ հինգերորդը հենց ծորանային in situ կարցինոմաներ են:
Գիտնականները նաեւ պարզել են, որ դեղամիջոցների ընդունումը տարբեր երկրորդական հետեւանքներ էր առաջ բերում: Նրանց մոտ, ովքեր անաստրոզոլ էին ընդունում, ավելի հազվադեպ էին արգանդի եւ ձվարանների քաղցկեղ, խորը երակների թրոմբոզ կամ գինեկոլոգիական խնդիրներ ախտորոշում: Միաժամանակ այդ դեղամիջոցն ընդունած կանանց մոտ մեծացել էր ուղեղի կաթվածների, ջարդվածքների եւ կմախքա-մկանային խախտումների ի հայտ գալու հաճախությունը:
Հեղինակները բացատրում են, որ այն պատճառով, որ անաստրազոլի եւ տամոքսիֆենի երկրորդական հետեւանքները էականորեն տարբեր են, նոր դեղամիջոցը կարող է ծորանային կարցինոմայի այլընտրանք դառնալ այն դեպքում, երբ տամոքսիֆենի օգտագործումն անհնար է:






