Իսպանիայում Կենսաբժշկության հետազոտական ինստիտուտի գիտնականների մի խումբ լյարդի ցիռոզի նոր բուժում է առաջարկել` հիվանդության, որը լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններից է եւ ներառված է աշխարհում մարդկանց մահացության 20 հիմնական պատճառների ցուցակի մեջ:
Ռաուլ Մենդեզը եւ վերոհիշյալ ինստիտուտից իր գործընկերները ցույց են տվել, որ CPEB4 սպիտակուցի աշխատանքի արգելափակումը կարող է կանխարգելել անոմալ այունատար անոթների ձեւավորումը: Ցիռոզի զարգացման դեպքում լյարդի հյուսվածքները փոխարինվում են միացման հյուսվածքով, ինչը խախտում է օրգանում արյան նորմալ շրջանառությունը: Պորտալ հիպերտենզիա է ձեւավորվում, իսկ լյարդից դուրս սկսում են հավելյալ արյունատար անոթներ ձեւավորվել: Լյարդի արյան մատակարարումը վատանում է, ինչպես նաեւ աճում է ներքին արյունահոսությունների զարգացման ռիսկը. չէ՞ որ ձեւավորվող անոթները թեթեւակի վնասվում են:
Սպիտակուցներից մեկը, որն առանցքային դեր է խաղում արյունատար անոթների ձեւավորման գործում, վասկուլյար էնդոտելիալային ռիսկի գործոն է հանդիսանում: Գործնականում բոլոր դեղամիջոցները, որոնք խոչընդոտում են արյունատար անոթների ձեւավորմանը, ազդում են այդ սպիտակուցի կամ նրա ռեցեպտորների վրա: Սակայն խնդիրն այն է, որ դրանք ազդում են նաեւ օրգանիզմի նորմալ անոթների աճի ու ձեւավորման վրա:
Հեղինակները պարզել են, որ ցիռոզի դեպքում պաթոլոգիական անգիոգենեզի համար պատասխանատուն CPEB սպիտակուցն է, որը նաեւ ներգրավված է քաղցկեղի որոշ ձեւերի զարգացման դեպքում արյունատար անոթների ձեւավորման գործընթացներում:
Հետազոտողները պարզել են, որ CPEB-ի աշխատանքի արգելափակումն իրոք խոչընդոտում է անոմալ արյունատար անոթների զարգացմանը` միաժամանակ չազդելով նորմալ անգիոգենեզի վրա:






