Lupuzor™-ը կարող է դառնալ գայլախտի բուժման առաջին դեղամիջոցը, որը իմունիտետը ճնշող հատկանիշներ չունի: Ներկայումս գայլախտը հաջողությամբ բուժող դեղամիջոցներ չկան, իսկ հիվանդներին սովորաբար այնպիսի դեղամիջոցներ են նշանակում, որոնք ճնշում են իմունիտետը:
Lupuzor™-ը մշակվել է Ստրասբուրգի համալսարանի հետազոտողների կողմից` Սիլվիան Մյուլլերի ղեկավարությամբ: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումների I եւ II փուլերն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս կսկսվի փորձարկումների III փուլը: Դրան ԱՄՆ-ից եւ Եվրոպայից 200 հիվանդ կմասնակցի, արդյունքները կստացվեն 2017-ի ավարտին:
Հետազոտողները պեպտիդներ են սինթեզել, որոնք ի վիճակի լինեին շտկել իմունային համակարգի աշխատանքի խանգարումները, որոնք զարգանում են գայլախտով հիվանդների մոտ: Պեպտիդ P140-ը արգելափակում է մկների մոտ գայլախտի զարգացումը` միաժամանակ պահպանելով կենդանիների օրգանիզմի` վարակների դեմ պայքարելու կարողությունը:
II փուլի փորձարկումների ընթացքում հիվանդների 62 տոկոսի մոտ, որոնք երեք ամիս բուժման կուրս են անցել, հիվանդության զարգացման դանդաղում էր նկատվում: Ներկայումս դա լավագույն արդյունքն է, որ ստացվել է գայլախտի դեմ դեղամիջոցների կլինիկական փորձարկումներում:
Մինչկլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Lupuzor™-ը կարող է արդյունավետ լինել նաեւ այլ աուտոիմունային հիվանդույթունների բուժման դեպքում, օրինակ` Շերգրենի համախտանիշի կամ Կրոնի հիվանդության:






