Հայերից շատերի համար նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը առանց հացի պատկերացնելը դժվար է: Ոմանք նույնիսկ մակարոնի հետ են հաց ուտում: Բայց իրականում հացն այնքան օգտակար ու անհրաժեշտ չէ, որքան ոմանց է թվում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հացից հրաժարվելու կամ դրա գործածումը նվազագույնի հասցնելու մի քանի պատճառ.
1. Հացն առանձնապես օգտակար չէ
Այն օգտակար նյութերը (B, E, A, F խմբերի վիտամինները, ցինկը, մագնիումը, պղինձը, կոբալտը, յոդը, կալիումը, մարգանեցը, կրեմնիումը, սելենը), որոնք հացին են վերագրում, իրականում գտնվում են հացահատիկի սաղմում ու թեփում, որոնք որպես թափոն դեն են նետվում: Սպիտակ ալյուրի մեջ պահպանվում է 30 տոկոսից էլ քիչ օգտակար նյութեր, ընդ որում դրանք նույնպես արդեն երկու շաբաթ հետո կորցնում են իրենց հատկությունները: Մնում են միայն կալորիաներ ու կրախմալը, որոնց «շնորհիվ» Դուք ավելորդ քաշ եք հավաքում:
2. Քիմիական նյութեր
Հացահատիկը աճեցնելու ու պահելու համար զանազան քիմիական նյութեր են գործածում, որոնք բնականաբար հայտնվում են ալյուրի մեջ, այնտեղից էլ՝ հացի, իսկ հետո՝ նաեւ մեր օրգանիզմի մեջ: Իսկ սպիտակ ալյուրի համար օգտագործվում են հատուկ սպիտակացնող նյութեր՝ բենզոիլի գերօքսիդ, նատրիումի ու կալցիումի պիրոսուլֆատ, քլորի երկօքսիդ, որոնք գործածվում են նաեւ լվացքի փոշիների ու լվացող հեղուկների արտադրության մեջ:
3. Հաց եւ մարսողություն
Հացում պարունակվող գլյուտենն այն ձիգ ու փամփլիկ է դարձնում: Սակայն այն կարող է նստվածք տալ մեր աղիների պատերի վրա, ինչը կհանգեցնի մկանային ջղաձգումների, մետերորիզմի, փորկապության ու լուծի:
4. Խմորիչը նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար
Հացում պարունակվող խմորիչը բարենպաստ միջավայր է ստեղծում վնասակար մանրէների ու մակաբույծների կենսագործունեության համար: Սա հատկապես վերաբերում է խանութից գնված հացին:
5. Հացը գիրացնում է
Ցանկացած դիետայի առաջին պատգամն է՝ հրաժարվել կամ նվազագույնի հասցնել հացի գործածումը: Չէ՞ որ 100 գրամ ալյուրն ընդամենը 0.1 գ բջջանյութ է պարունակում: Իսկ մնացածը բարեհաջող կերպով նստված է տալիս մեր մարմնում՝ ճարպային ծալքերի տեսքով:
Փորձեք ամբողջովին հրաժարվել խանութի հացից կամ էլ գոնե նվազագույնի հասցնել դրա գործածումը, սահմանափակվել ամբողջական հատիկավոր, տարեկանի հացով կամ մեր հայկական լավաշով ու արդեն մեկ շաբաթից դուք դրական փոփոխություններ կզգաք ձեր օրգանիզմում:






