Քլիվլենդի կլինիկայի հետազոտողները հայտնաբերել են մի նյութ, որը կարող է ազդել օրգանիզմում կենդանական ճարպերի տրոհման փուլերից մեկի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով անոթների խցանման՝ աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը:
Հետազոտողները՝ Սթենլի Հազենի ղեկավարությամբ պարզել են, որ 3.3 դիմեթիլ 1 բութանոլի (DMB)՝ հատուկ ինգիբիտոր նյութի հավելումը թույլ չի տալիս որ խոլինը, լեցիտինն ու կարնիտինը ( սրանք օրգանիզմում կենդանական ճարպերի մետաբոլիզմի անցումային փուլերն են) վերածվեն տրիմեթիլամին N օքսիդի: Իսկ տրիմեթիլամին N օքիդի խտության նվազումն էլ իր հերթին օգնում է կանխել աթերոսկլերոզը:
Փորձի արդյունքները արդեն հաստատվել են մկների վրա արված փորձերով . մկներին անց էին կացրել խոլինի ու կարնիտինի մեծ պարունակությամբ դիետայի: 3.3 դիմեթիլ 1 բութանոլ ստացած կրծողների մոտ աթերոսկլերոզի նշանները շատ ավելի հազվադեպ էին զարգացել, քան նրանց մոտ, որոնք այդ ինգիբիտորը չէին ստացել:
Կա տեսակետ, որ աղիքային միկրոֆլորայի փոփոխությունը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի, ճարպակալման ու շաքարախտի նման հիվանդությունների զարգացմանը: Հեղինակները նշում են, որ իրենց ստացած տվյալները վկայում են՝ աղիքային միկրոֆլորայի վրա ազդելու միջոցով թե՛ աթերոսկլերոզի, թե՛ այլ հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցների մշակման հնարավորությունների մասին:
Այս հետազոտության մասին հայտնում է Cell ամսագիրը:






