Դուք կարծում եք, որ լա՞վ եք սնվում  եւ ստանում եք բոլոր անհրաժեշտ օգտակար նյութե՞րը: Նույնիսկ եթե դուք ստանում եք անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ, դա դեռ չի նշանակում, որ դուք ստանում եք բոլոր անհրաժեշտ օգտակար նյութերը:

Վիտամին A

Վիտամին A-ի լավ աղբյուր են հանդիսանում հետեւյալ մթերքները՝  տավարի լյարդը, ձուն, ձուկը, կաթը, սպանախը եւ նարնջագույն կամ դեղին բանջարեղեններն եւ մրգերը (գազար, մանգո, ծիրան, դեղձ եւ այլն):

Վիտամին C

Այս ուժեղ վիտամինի համար լավ աղբյուր են հանդիսանում՝ կարմիր քաղցր պղպեղը, նարնջի հյութը, կիվին, բրոկոլին:

Վիտամին  D

Այս վիտամինը պարունակվում է շատ քիչ սննդամթերքում: Սովորաբար այն ուղղակի ավելացնում են սննդի մեջ, քանի որ ձեր օրգանիզմն այն ստանում է արեւի ճառագայթների ազդեցության տակ մաշկի միջոցով: Բայցեւայնպես վիտամին  D պարունակվում են յուղոտ ձկների, կաթի, յոգուրտի, նարնջի հյութի, տավարի լյարդի եւ պանրի մեջ:

Վիտամին E

Վերջինիս լավ աղբյուր է հանդիսանում ցորենի ածիկի յուղը, մեկ ճաշի գդալն ապահովում է  ցերեկային նորմայի 100%-ը: Վիտամին E-ի աղբյուր են հանդիսանում նաեւ ընկույզը եւ արեւածաղիկը, ինչպես նաեւ դրանց յուղերը  (արեւածաղկի, գետնանուշի) եւ եգիպտացորենի յուղերը:

Կալցիում

Մարդիկ անմիջապես մտածում են կաթի եւ կաթնամթերքի մասին:Կալցիում պարունակում են նաեւ սպանախը, սոյայի հատիկները եւ լոբին:

Մագնեզիում

Մագնեզիումի լավ սննդային աղբյուր է սպանախը, լոբազգիները, ընկույզը, սերմերը եւ ձավարեղենը:

Օմեգա-3 ճարպաթթուները

Առողջության պահպանման համար դուք պետք է օրվա ընթացքում ուտեք գոնե մեկ սննդամթերք , որը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով:  Դրանք են յուղոտ ձկները, սոյայի սոուսով համեմված սալաթները, ընկույզը կամ կտավատը։