Երկաթը ծայրաստիճան կարեւոր նյութ է, որն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մթերքները, որոնցից ձեր օրգանիզմը կարող է երկաթ ստանալ:
Կենդանական աղբյուրներ
Երկաթի լավագույն աղբյուր է համարվում մսամթերքը` տավարի եւ հավի լյարդը, ոստրեները, գառան միսը եւ թյունաձուկը:
Չրեր եւ ընկույզ
Չրերն ու ընկույզը հրաշալի նախուտեստ են, որոնք օրգանիզմին ոչ միայն երկաթ են տալիս, այլեւ շատ այլ օգտակար նյութեր: Չրերը հարուստ են նաեւ C վիտամինով, որն օրգանիզմին օգնում է կլանել երկաթը, եւ այդ հատկությունը դրանք հատկապես արժեքավոր է դարձնում: Ընկույզների մեջ երկաթի ամենամեծ պարունակությունը քեշյուի մեջ է:
Լոբազգիներ եւ ոսպ
Լավ պատրաստված լոբու մեկ ափսեն մոտ 7-9 մգ երկաթ է պարունակում: Լոբու շատ այլ տարատեսակներ մեկ չափաբաժնում 3-ից 5 մգ երկաթ են պարունակում: Լոբով ապուրը ոչ միայն երկաթի, այլեւ ցանցենու եւ ֆոլատների հրաշալի աղբյուր է համարվում:
Սոյա, ամբողջական հատիկավորներից մթերքներ
Սոյան երկաթի լավագույն աղբյուրներից է համարվում, այն նաեւ հարուստ է կալցիումով, մագնիումով եւ լուսնածնով: Կարծիք կա, որ սոյան նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ օստեոպորոզի զարգացման ռիսկը: Ինչ վերաբերում է ամբողջական հատիկներից մթերքներին, դրանց մի չափաբաժինը օրվա ընթացքում խորհուրդ տրվող երկաթի քանակի մոտ կեսն է պարունակում:
Մուգ տերեւային բանջարեղեն
Մուգ տերեւային բանջարեղենը, ինչպես օրինակ սպանախը, եւս հարուստ է երկաթով: Դրանցում շատ են В խմբի վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:






