Շատ մասնագետներ հավաստում են, որ նիհարելու համար պետք է, այսպես կոչված, բացասական կալորիականությամբ մթերքներ ուտել: Դրանք այն մթերքներն են, որոնց յուրացման համար օրգանիզմն ավելի շատ կալորիա է ծախսում, քան ստանում է այդ մթերքներից:
Սակայն կան նաեւ այլ մթերքներ, որոնք կարող են Ձեզ օգնել ավելի հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Կոկոսի քացախ
Քացախի այս տարատեսակը լայնորեն գործածվում է Հարավարեւելյան Ասիայի խոհանոցում, դրա տարբերակիչ առանձնահատկությունն է համարվում կալորիաների ու ածխաջրածինների ցածր պարունակությունը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս կոկոսի քացախը հավելել աղցանների մեջ: Նաեւ կարելի է մեկ ճաշի գդալ քացախը խառնել տաք ջրով ու խմել առավոտյան:
Դարչին
Նիհարողների համար մեկ այլ սուպերմթերք է համարվում դարչինը , որը արագացնում է նյութափոխանակությունը ու նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը: Դարչինը խորհուրդ են տալիս հավելել տաք ըմպելիքների կամ էլ շիլաների մեջ:
Ծովային ջրիմուռներ
Նիհարելու համար արդյունավետ են նաեւ ծովային ջրիմուռները, քանի որ դրանք արագացնում են նյութափոխանակությունը ու օրգանիզմը հարստացնում յոդով ու այլ օգտակար նյութերով:
Հիշեցնենք, որ նիհարելու համար իդեալական են համարվում նաեւ լոլիկը , վարունգը, նեխուրը, ծաղկակաղամբը, ծնեբեկը, կանաչ խնձնորները ու անյուղ միսը:






