Շատերը մասնագետներին հարցնում են, թե հատկապես որ մթերքներն են օգտակար մաշկի համար: Մասնագետներն էլ հիմնականում պատասխանում են, որ մաշկի համար օգտակար են այն մթերքները, որոնք օգտակար են ամբողջ օրգանիզմի համար՝ չէ՞ որ մաշկի վիճակը հիմնականում արտացոլում է մարդու ընդհանուր առողջական վիճակը:

Քլիվլենդի բուժարանի մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք օգտակար են թե ամբողջ օրգանիզմի, թե մաշկի համար:

Ձուկ

Օմեգա 3 ճարպաթթուները նվազեցնում են տրիգլիցերիդների մակարդակը ու օգնում են պայքարել բորբոքման դեմ: Նրանք նաեւ պահպանում են կոլագենները, դրանով իսկ մաշկը դարձնելով ավելի ձիգ: Օմեգա 3 ճարպաթթուների լավագույն աղբյուրը ձուկն է, հատկապես .

  • Սաղմոն
  • Լճի իշխան
  • Սարդինա եւ անչոուս
  • Թյունիկ
  • Ատլանտյան թառափ
  • Ճարպաթթուների բուսական աղբյուրները

Ճարպաթթուները, որոնց անդրադարձանք, կան նաեւ որոշ բանջարեղեններում, ընդեղենում ու յուղերում, բայց դրանց քանակն այնտեղ ավելի քիչ է, քան ձկան մեջ: Ձեզ ենք ներկայացնում օմեգա 3 ճարպաթթուների որոշ բուսական աղբյուրներ.

  • Հունական ընկույզներ ու ընկույզի յուղ
  • Սոյայի մթերքներ ու սոյայի յուղ
  • Կանճրակի յուղ
  • Սպանախ
  • Մանանեխի տերեւներ
  • Հացահատիկի սաղմերը
  • Մրգեր, բանջարեղեն ու շոկոլադ

Մրգերը, բանջարեղենը ու մուգ շոկոլադը օրգանիզմին մատակարարում են հակաօքսիդանտներ ու վիտամիններ, որոնք մեզ պաշտպանում են ազատ ռադիկալներից ու այն վնասից, որոնք դրանք կարող են հասցնել:

Շատ հակաօքսիդանտներ կան նաեւ լոլիկի ու այն ամենի մեջ, որոնք պատրաստվում են լոլիկից ( տոմատ, կետչուպ): Ահա հակաօքսիդանտների եւս մի քանի լավ աղբյուր.

  • Ելակ
  • Ցիտրուսայիններ՝ նարինջ, թուրինջ, կիտրոն, լայմ
  • Մուսկուսային սեխ
  • Ծիրան
  • Բրոկոլի
  • Քաղցր կարտոֆիլ
  • Սպանախ

Իսկ ինչ վերաբերում է շոկոլադին՝ նախապատվությունը ցանկալի է տալ այն շոկոլադին, որի մեջ առնվազն 60-70 տոկոս կակաո կա: