Ամերիկյան մասնագետներն առաջարկում են կրճատել շաքարի գործածումը՝ հիմա 270 կկալ շաքարի փոխարեն խորհուրդ է տրվում գործածել 200 կկալից ոչ ավելին՝ դա օրական մոտավորապես 50 գրամ կամ 12 թեյի գդալ շաքար է:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե օրական 12 գդալ շաքարը բավականին շատ է ու որ իրենք դրանից ավելի քիչ են գործածում: Բայց խնդիրն այն է, որ մենք հիմնականում չեն գիտակցում, թե ինչքան շաքար են պարունակում այն մթերքները, որոնք մենք գործածում ենք: Մեկ փոքր շիշ գազավորված ըմպելիքն, օրինակ, պարունակում է առնվազն 12-13 գդալ շաքար: Շաքար կա նաեւ այլ մթերքներում՝ օրինակ Starbucks-ի Caffè Mocha-ում 35 գրամ շաքար կա, իսկ Campbell–ի տոմատի ապուրի մեջ՝ 12 գրամ:

Ամերիկյան կառավարության նոր խորհուրդները համապատասխանում են ԱՀԿ խորհորրդներին, որոնց համաձայն, շաքարը չպետք է կազմի սննդակարգի ընդհանուր կալորիականության 10 տոկոսից ավելին: Իսկ եթե մարդն ուզում է ինքն իրեն պաշտպանել շաքարախտից ու կարիեսից, նաեւ ճարպակալումից ու դրանով պայմանավորված հիվանդություններից, ուրեմն շաքարի օրական քանակությունը պետք է կրճատի մինչեւ սննդակարգի ընդհանուր կալորիականության 5 տոկոս (օրական 6 թեյի գդալ շաքար)

ԱՄՆ մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել նաեւ աղի պարունակությունը՝ օրական 3400 մգ փոխարեն դարձնելով այն 2300 մգ (օրական մեկ թեյի գդալ):