Ստատինները ոչ միայն չեն պաշտպանում սրտի կաթվածից, այլեւ ընդհակառակը` մեծացնում են դրա զարգացման ռիսկը: Այդ մասին տեղեկացնում են Նագոյայի համալսարանի ճապոնացի գիտնականները:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ստատիններ են ընդունում, որոնք ստեղծված են խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար: Ավելի վաղ համարվում էր, որ ստատինները նվազեցնում են ուղեղի կաթվածների զարգացման ռիսկը, որովհետեւ արյունատար անոթներում ձեւավորվող խոլեստերինային գնդիկները խախտում են դեպի սիրտը արյան հոսքը, իսկ ստատինները խոչընդոտում են այդ գնդիկների առաջացմանը:
Սակայն այժմ ճապոնացի գիտնականները պարզել են, որ ստատինները մեծացնում են զարկերակներում կալցիումի նստվածքների հավանականությունը: Հարցն այն է, որ այդ դեղամիջոցներն արգելափակում են К վիտամինի արտադրությունը, որը խոչընդոտում է սրտի անոթների կալցիֆիկացիային:
Ճապոնացի գիտնականների կարծիքով համոզիչ գիտական պատճառներ չկան ստատինների ընդունման համար, ինչպես եւ չկան ապացույցներ առ այն, որ դրանք օգնում են կանխարգելել սրտի կաթվածը:
«Մենք խոլեստերինի եւ ստատինների վերաբերյալ տեղեկատվության նշանակալի ծավալ ենք հավաքել հրապարակված գիտական աշխատանքների տպավորիչ թվից, - ասել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Հարումի Օկույաման: Պարզվում է` գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որ ստատիններն արագացնում են զարկերակների խցանման գործընթացը` վատագույն դեպքում սրտային անբավարարություն առաջացնելով»:
Փորձագետների կարծիքով, ստատինների ընդունումը ոչ միայն մեծացնում է սրտի հիվանդությունների ռիսկը, այլեւ կմախքային թուլության եւ մկանային ցավի պատճառ է դառնում:






