Բազմազավակ մայրերն անհամեմատ ավելի դանդաղ են ծերանում, քան նրանց հասակակիցները, որոնք չեն ծննդաբերել կամ ընդամենը մեկ կամ երկու երեխա են ունեցել: Այդ մասին տեղեկացրել են Simon Fraser University-ի գիտնականները: Ինչպես գիտնականները նկատել են իրենց աննախադեպ հետազոտության շրջանակում, ծննդաբերությունը մեծացնում է մարմնաչափերի` քրոմոսոմների ծայրային հատվածների երկարությունը, որոնք բջջային ծերացման ցուցիչներ են համարվում: 

Երկար մարմնաչափերն անհրաժեշտ են արդյունավետ բջջային կիսման համար, այդ պատճառով էլ կապված են երկարակեցության հետ: 

Հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, թե որքան երեխա է ծնել Գվատեմալայի երկու տեղաբնիկ ցեղերի 75 կին, այնուհետեւ չափել են նրանց մարմնաչափերի երկարությունը: Այդ չափումներն իրականացվել են կանանց կյանքի երկու հատվածներում`  13 տարվա տարբերությամբ:

Այդ առաջին հետազոտությունը, որն ուղիղ կապ էր բացահայտել երեխաների թվի եւ կանանց մարմնաչափերի երկարության հետ, հերքել է ներկայումս առկա պատկերացումն այն մասին, թե մեծ թվով երեխաների ծնունդն արագացնում է կնոջ կենսաբանական ծերացման գործընթացը: Իրականում պարզվել է, որ ճիշտ հակառակն է: 

Բազմազավակ մայրերի մոտ մարմնաչափերի երկարության կրճատման գործընթացի դանդաղումը կարող է բացատրվել նաեւ հղիության ընթացքում արտադրվող կանացի էստրոգեն հորմոնի բարձր մակարդակի ազդեցությամբ: Էստրոգենը պոտենցիալ հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է բջիջները: Վերջապես, այս հետազոտությանը մասնակցած կանանց ծերացման գործընթացի վրա կարող էին ազդել եւ բարդ արտաքին պայմանները, որոնցում նրանք ստիպված են ապրել: