Օհայոյի նահանգի Քլիվլենդի Քեյս Վեստերն Ռեզերվ համալսարանի ամերիկացի գիտնականները նեյրոնների միջեւ ազդակների փոխանցման նոր միջոց են հայտնաբերել: Նրանց խոսքով, այդ գործընթացը կարող է տեղի ունենալ թույլ էլեկտրական դաշտերի հաշվին: Իրենց հայտնագործության արդյունքը նրանք հրապարակել են The Journal of Neuroscience-ում:
Անսովոր դանդաղ ուղեղային ալիքներ են հայտնաբերվել հիպպոկամպում` ուղեղի ենթակեղեւային կառուցվածքում, որը պատասխանատու է տարածքում կողմնորոշման եւ կարճաժամկետից երկարաժամկետ հիշողության ձեւավորման համար, տեղեկացնում է «Միրը»:
Գիտնականները բացատրել են, որ այդ ալիքները կարող են էլեկտրական թույլ դաշտի արդյունք լինել: Նրանց կռահումը հաստատել է համակարգչային սիմուլյացիան, ինչպես նաեւ մկների հիպպոկամպի էլեկտրական ակտիվության ուսումնասիրությունը:
Այժմ հետազոտողները մտադիր են պարզել էնդոգեն էլեկտրական դաշտերի դերը ուղեղի նորմալ գործունեության եւ էպիլեպսիայի զարգացման մեջ:






