Գենոմի ուղղորդված խմբագրման CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով գիտնականները կարողացել են վերականգնել երկու առնետի տեսողությունը, որոնք տառապում էին ցանցենու պիգմենտային դիստրոֆիայից` հիվանդություն, որը կուրության է հանգեցնում ինչպես առնետների մոտ, այնպես էլ` մարդկանց: Ներկայումս այս հիվանդության բուժման արդյունավետ մեթոդներ չկան: 

Հիշեցնենք, որ խմբագրման CRISPR/Cas9 տեխնոլոգիան վերջերս ամբողջ աշխարհի գիտնականների ուշադրության կենտրոնում է: Չինացի գիտնականներն արդեն սկսել են դա կիրառել մարդկային անկենսունակ էմբրիոնների գենոմների խմբագրման համար, իսկ բրիտանացի գիտնականները ներկայումս նման փորձարկումների իրականացման թույլտվություն են սպասում:  

Cedars-Sinai բժշկական կենտրոնի մասնագետները ցույց են տվել, որ  CRISPR/Cas9-ի օգտագործումը թույլ է տվել էականորեն բարելավել առնետների առողջությունը, որոնց հակառակ դեպքում կուրություն էր սպառնում. Քլայվ Սվենդսենն ու իր գործընկերները կարողացան հեռացնել վնասված գենը, որի մուտացիան լուսաընկալիչների դեգեներացիա է առաջացնում: Տեսողությունը բարելավվել է միանգամյա ներարկումից հետո, որի օգնությամբ կենդանիների մեջ մտցրել են  CRISPR/Cas9 համակարգի բաղադրիչներ:

Հետազոտողները չեն բացառում, որ հենց այս եղանակով հնարավոր կլինի հաղթահարել մարդկանց մոտ ցանցենու պիգմենտային դիստրոֆիան, սակայն առայժմ պլանավորել են փորձարկումները շարունակել առնետների վրա: