Կրծքի կաթից ստեղծված նոր հակաբիոտիկն ի վիճակի է պայքարել նույնիսկ այն մանրէների դեմ, որոնք կայուն են այլ դեղամիջոցների նկատմամբ: Նման գյուտ են արել բրիտանացի գիտնականները, տեղեկացնում է The Guardian-ը:
Գիտնականներին նման դեղամիջոցի ստեղծման դրդել է կրծքի կաթում առկա սպիտակուցի` լակտոֆերինի ուսումնասիրությունը: Այն արդյունավետ կերպով սպանում է մանրէները, սնկերը, հարուցիչները, ինչը կրծքի կաթն անփոխարինելի է դարձնում նորածինների համար:
Կրծքի կաթի հիման վրա ստեղծված հակաբիոտիկը գրոհում է մանրէների որոշակի տեսակներին, միաժամանակ անհրաժեշտ բջիջներն անվնաս են մնում: Մասնավորապես, նոր դեղամիջոցը հաջողությամբ ոչնչացնում է աղիքային ցուպիկը եւ ոսկեգույն ստաֆիլոկոկը:
Գիտնականները ենթադրում են, թե դեղը կարող է օգնել ներկայումս անբուժելի հիվանդությունների դեպքում, որպիսիք են մանգաղանման բջիջների անարյունությունը, Դյուշենի լորձավիսկոզ եւ մկանային դիստրոֆիան: Նոր դեղամիջոցի հետ մեծ հույսեր են կապում հակաբիոտիկների նկատմամբ կայունության առումով. այն կարող է ունիվերսալ միջոց դառնալ, որի նկատմամբ երբեք կայունություն ձեռք չեն բերում:






