Հուզական վիճակը կնոջը կարող է փոխանցվել մորից, պարզել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները:

Գիտնականներն ուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով առաջին անգամ ցույց են տվել, որ մայրերի եւ աղջիկների մոտ հուզական վիճակի եւ տրամադրության կարգավորման սխեմաները, որոնք խանգարումների (դեպրեսիվ վիճակների) են հանգեցնում, գրեթե չեն տարբերվում իրարից:

Ֆիզիկական կարգավորիչ սխեման կապված է ուղեղի կեղեւի համակարգի հետ, որը պատասխանատու է մարդու հուզական վիճակի համար: Բժիշկներն իրենց աշխատանքի ընթացքում հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզում էին Կալիֆորնիայից 35 ընտանիքների ուղեղի կեղեւային համակարգում գորշ նյութի ծավալը:

Գիտնականները սերտ կապ են հայտնաբերել մոր դեպրեսիայի եւ աղջկա մոտ դրա ի հայտ գալու ռիսկերի միջեւ եւ նման կապ չեն հայտնաբերել մոր եւ որդու, հոր եւ որդու, հոր եւ դստեր միջեւ: Կապը չի նշանակում, թե մոր դեպրեսիայի դեպքում աղջկա մոտ անպայման դեպրեսիա կզարգանա: 

Բժիշկները նախատեսել են հետագայում ես հետազոտել այն երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները, որին աճեցրել է փոխնակ մայրը եւ որը սաղմնավորվել է արտամարմնային բեղմնավորման եղանակով: 

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience-ում, իսկ դրանց մասին կրճատ տեղեկացնում է Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիայի համալսարանի կայքը: