Ուզո՞ւմ եք արագ նիհարելու նոր մեթոդ փորձել: Հիմնավոր պատճառներ գտեք, խորհուրդ է տալիս Fox News-ը:

1. Սկսեք անմիջապես

Ածխաջրերի ցածր եւ սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետաները սովորաբար սկսվում են «բացառելու» շրջանից, երբ Դուք երդվում եք ոչինչ չուտել՝ բացի անճարպ սպիտակուցային սննդից: Դա դժվար է, բայց ծրագրի մաս է: Ինչպես ասում են՝ «Ցավը հպարտություն է բերում»:

«Ճաշացանկում կտրուկ փոփոխությունները Ձեզ ավելի ուժեղ են դարձնում, Դուք սկսում եք հավատալ Ձեզ միայն այն բանի պատճառով, որ հաղթահարեցիք դա»,- ասում են փորձագետներ Ստեֆանի Քլարքը եւ Ուիլլոու Ջարոշը:

«Այսպիսով, Դուք չեք վերադառնա հին սովորություններին, որովհետեւ չեք ուզենա այդ փորձության միջով նորից անցնել»,- ասում են նրանք:

2. Սահմանափակեք Ձեր ընտրությունը

Սահմանափակելով Ձեր դիետան մինչեւ, ասենք, գրեյպֆրուտ, կկարողանաք սննդից օգուտ քաղել:

«Որքան մեծ է ընտրությունը, այնքան մեծ է սխալ ընտրելու հավանականությունը»,- ասում է Ջենիֆեր Թայցը՝ հոգեբան Նյու Յորքից:

Եվ ոչ միայն սա: Երբ մարդն ավելի շատ տարբերակ ունի,  չափից շատ ուտելու նրա շանսերն ավելի մեծ են: Cornell Food սննդի լաբորատորիայի տնօրեն Բրայան Ուոնսինքը հետազոտություն է կատարել: Նա ամանով M&M's կոնֆետ է հյուրասիրել մարդկանց: Երբ ամանի մեջ 10 տարբեր գույնի կոնֆետ է եղել, մարդիկ դրանք 43%-ով ավելի շատ են կերել, քան 7 գույնի կոնֆետները:

«Բազմազանությունը կարող է ավելացնել սպառումը»,- ասում է նա:

Փորձեք սահմանափակվել 4-5 առողջ մթերքով եւ սնվել միայն դրանցով, հետ երբ դրանցից հոգնեք, 4 այլ մթերք փորձեք, առաջարկում է Թայցը:

3. Շատ գումար ծախսեք դիետայի վրա

Երբեմն դիետաները մեծ ծախսեր են պահանջում՝ էլիքսիրներ, գրքեր, սեմինարներ եւ այլն: Սկզբունքը հետեւյալն է՝ ծախսերը ստիպում են ծրագրին խստիվ հետեւելու պարտավորություն զգալ:

 4. Նորաձեւություն թելադրեք

Մեր օրերում արագ դիետաներն ավելի տարածված են, քան հայտնիների անվան շուրջ սկանդալները: Երբ Ձեր ընկերը կամ գործընկերը խնդրի բացել գաղտնիքը, դա կշոյի Ձեր ինքնասիրությունը եւ կօգնի չշեղվել ծրագրից, ասում է Ուոնսինքը: 

5. Ամեն ինչ նորովի արեք

Մենք պաշտում ենք ամեն նոր բան, եւ արագ դիետաները բացառություն չեն: Կյանքում ամեն բան նորից սկսելով՝ մենք նոր հետաքրքրություն եւ հուզմունք կզգանք: