Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանումը շատ կարեւոր է դիաբետի կանխարգելման եւ ընդհանուր առմամբ առողջության ամրապնդման համար: Գիտնականների խոսքով, որոշ մթերքներ օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: 

Կանաչեղեն եւ բանաջարեղեն

Ինչպես հաղորդում է British Medical Journal-ը, թարմ տերեւավոր կանաչեղենը եւ կանաչ բանջարեղենը այնպիսի նյութեր են պարունակում, որոնք աղիներում ախորժակը նվազեցնող հորմոններ են առաջացնում, դրանք նաեւ բարելավում են ինսուլինի հանդեպ զգայունությունը` դրանով նպաստելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելի արդյունավետ կարգավորմանը:  

Կանաչ թեյ

Կանաչ թեյը եւս օգնում է պահպանել գլյուկոզայի նորմալ մակարդակը, որովհետեւ դրանում հատուկ EGCG հակաօքսիդանտ է պարունակվում: Փենսիլվանիայի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց էտվել, որ կանաչ թեյի ազդեցության տակ նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ կանխվում է դրա կտրուկ աճը ածխածնային սննդի ընդունումից հետո: 

Դարչին

Դարչինը եւս դրականորեն է ազդում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Այդ նպատակով սակայն անհրաժեշտ է օրական մեկ թեյի գդալից (5 մգ) մինչեւ երեք թեյի գդալ դարչին օգտագործել:  

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլինառեզիստենցիան (ինսուլինի հանդեպ անզգայությունը), որն առկա է շատ մարդկանց մոտ եւ արյան մեջ շաքարի մակարդակի ցատկեր է առաջացնում:   

Լոբազգիներ

Արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանման համար շատ կարեւոր են նաեւ լոբազգիները: Այդ մթերքները հագեցած են սննդային մանրաթելերով, որոնք   «ֆիլտրում են» շաքարը` դրանով դանդաղեցնելով արյան մեջ շաքարի ներծծումը եւ նվազեցնելով գլիկեմիկ ծանրաբեռնվածությունը: 

Վարսակ

Վարսակի շիլայում սննդային շատ մանրաթելեր կան, որոնք դանդաղեցնում են գլյուկոզայի ներծծման գործընթացը: