California Institute of Technology-ի գիտնականները ողնաշարավորների գենոմների հետազոտություն են իրականացրել եւ հայտնաբերել են մի գեն, որը մասնակցում է քնի կարգավորմանը: Այդ գենի ծայրահեղ ակտիվությունը անքնության ծանր տեսակների զարգացման է հանգեցնում, իսկ ձկները, որոնք այդ գենը չունեն, դժվարությամբ են արթնանում եւ օրվա ընթացքում պակաս ակտիվ են:
Խոսքը Nmu գենի մասին է, որի արդյունք է U նեյրոմեդինը: Հետազոտողները Դեւիդ Պրոբերի գլխավորությամբ հույս ունեն, որ քնի կարգավորման վերաբերյալ նոր տվյալներն իրենց կօգնեն անքնության դեմ պայքարի արդյունավետ թերապիա մշակել:
«Քունը ծայրաստիճան խորհրդավոր գործընթաց է: Մեր կյանքի մեկ երրորդը մենք քնի մեջ ենք անցկացնում, եւ բարդ նյարդային համակարգով բոլոր կենդանիները եւս քնում են, նշանակում է` քունը շատ կարեւոր է: Սակայն մենք դեռեւս չգիտենք, թե ինչու ենք քնում եւ ինչպես է կարգավորվում քնի գործընթացը», - ասել է բժիշկ Պրոբերը:
Դանիո-ռերիո ձկների հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ ձկների մոտ Nmu գենի բացակայությունը հանգեցրել է օրվա ընթացքում ակտիվության նվազման եւ առավել երկար առավոտյան քնի, իսկ այդ գենի արտահայտվածության ավելացումը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ակտիվության մեծացում է առաջ բերել. ձկները գիշերը գործնականում չէին քնում:
[16:29:19] Nune Abrahamyan: Գիտնականներն առայժմ չգիտեն` արդյոք Nmu գենը մարդու մոտ էլ համանման գործառույթներ է իրականացնում: Դա պարզելու համար նրանք նախատեսում են շարունակել հետազոտություններն այդ ոլորտում:
Այդ հետազոտության մասին հաղորդում է Neuron ամսագիրը:






