Գազարը օգտակար է ոչ միայն տեողության, այլեւ կրծքի քաղցկեղի կանխարգելման համար: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում՝ այն կանայք, որոնք կանոնավոր օգտագործում են գազար, 60 տոկոսով քիչ են հիվանդանում կրքծի քաղցկեղի որոշ տարատեսակներով:
Գազարը հարուստ է բետա կարոտինով՝ բնական քիմիական նյութ, որն ապահովում է բուսական սննդի վառ գույնը: Տարիներ շարունակ գիտնականները վստահեցնում էին, որ բետա կարոտինն ունակ է մարդուն պաշտպանել մի շարք վտանգավոր հիվանդություններց՝ այդ թվում սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից: Սակայն վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրծքի քաղցկեղի կանխարգելման գործում բետա կարոտինի դերը ավելի մեծ է, քան ընդունված էր համարել:
Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են, թե ինչպես են մի շարք բուսական բաղադրիչներ ազդում ուռուցքների զարգացման վտանգի վրա: Մասնավորապես նրանք ուսումնասիրել են կրծքի քաղցկեղով հիվանդ 1500 կանանց ու եւս 1500 կնոջ, որոնք հետազոտության պահին նման հիվանդություն չունեին: Հետազոտվել են նրանց սննդային նախասիրությունները, նաեւ արյան անալիզ է արվել՝ բետա կարոտինի եւ մյուս բուսական նյութերի՝ օրինակ վիտամին C-ի ու լիկոպինի մակարդակը ստուգելու համար;
Պարզվել է, որ բետա կարոտինով հարուստ սնունդ գործածող կանայք 40-60 տոկոսով հազվադեպ էին բախվում կրծքի ուռուցքների էստրոգեն- բացասական տեսակներին ( կրծքագեղձի ուռուցքների մեկ երրորդը հենց այս տարատեսակն է ): Սակայն բետա կարոտինը չի պաշտպանել էստրոգեն -դրական ուռուցքներից, որոնք ցավոք ավելի տարածված են:
Բետա կարոտին պիգմենտով հարուստ մյուս մրգերն ու բանջարեղենը՝ օրինակ սպանախը, կարմիր տաքդեղը ու մանգոն, նույնպես օգնում են պաշտպանվել կրծքի քաղցկեղից, նշում են գիտնականները:






