Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ոչ թե մեկ, այլ 4 առանձին հիվանդություն է, ընդ որում յուրաքանչյուրն ունի իր գենետիկ թրիգերները ու ապաքինման ցուցանիշները: Գիտնականների միջազգային խումբը կօգնի բարելավել այդ հիվանդությունների ախտորոշումը ու բուժման նոր մեթոդներ մշակել:

Պրոֆեսոր Շոն Գրիմոնը ու նրա գործընկերները յոթ տարի շարունակ վերլուծել են ենթաստամոքսային գեղձի 456 գենոմ, որպեսզի հասկանան, թե հատկապես որ պրոցեսներն են այդ ագրեսիվ ուռուցքների առաջացման պատճառ դառնում : Գիտնականներին հաջողվել է նույնականացնել 32 գեն, որոնք ներառված էին ուռուցքների աառաջացման գործընթացում:Պարզվել է, որ դրանցից մի քանիսը կապ ունեն ոչ միայն ենթաստամոքսային գեղձի, այլեւ թոքերի ու միզապարկի քաղցկեղի հետ: Մյուս ուռուցքները կապակցված էին լեյկեմիա կամ կոլոռեկտալ քաղցկեղ առաջացնող մուտացիաների հետ (քաղցկեղի այս տեսակների բուժման համար մի շատ փորձնական դեղմիջոցներ կան ու հնարավոր է դրանք արդյունավետ կլինեն նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տվյալ տարատեսակի բուժման համար):

Եվ այսպես, հետազոտողները ենթաստամոքսային գեղձի բոլոր ուռուցքները բաժանել են չորս տեսակի՝ հիմք ընդունելով դրանց առաջացմանը հանգեցնող գենետիկ գործընթացները:

Նոր դասակարգումը թույլ է տալիս բուժումն ավելի արդյունավետ դարձնել, քանի որ այդ տեսակներից յուրաքանչյուրը բնութագրվում է հիվանդների կյանքի որոշակի տեւողությամբ, ապաքինման եւ այլ ցուցանիշներով: Դրանցից յուրաքանչյուրին առանձին մոտեցում է պետք ցուցաբերել, նշում են հեղինակները:

Այս հետազոտության մասին հայտնում է Nature ամսագիրը: