Հայտնի է, որ չափից շատ աղ օգտագործելը կարող է զարկերակային ճնշման բարձրացման հանգեցնել: Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների ստացած արդյունքները վկայում են, որ աղի մեծ քանակությամբ սննդակարգը վտանգավոր է նաեւ լյարդի համար. այն կարող է վնաս հասցնել չափահասների եւ ապագա երեխաների առողջությանը:
Պարզելու համար, թե աղն ինչպես է ազդում լյարդի բջիջների աշխատանքի վրա, Սյուսոնգ Յանգն ու իր գործընկերները մկների վրա մի շարք փորձարկումներ են կատարել: Չափահաս կենդանիները աղի մեծ քանակությամբ սնունդ են ստացել: Նատրիումի ավելցուկը փոփոխություններ է առաջացրել կրծողների լյարդում.բջիջների ձեւը փոխվել է, բազմացման մակարդակը նվազել է, իսկ ապոպտոզն անհամեմատ ավելի հաճախակի է ի հայտ եկել: Այդ ամենը հանգեցրել է լյարդի թելիկացման:
Հետազոտողներին հաջողվել է նաեւ ցույց տալ, որ փոփոխություններն անշրջելի չեն: С վիտամինի միջոցով նրանց մասնակիորեն հաջողվել է հաղթահարել աղի բացասական ազդեցությունը եւ վերականգնել լյարդի բջիջների նորմալ գործունեությունը:






