Շվեդ գիտնականների լայնածավալ հետազոտության արդյունքները կարող են ցնցել կաթի բոլոր սիրահարներին: Պարզվել է, որ տվյալ մթերքը վտանգավոր է, քաղցկեղային ուռուցքների առաջացման պատճառ է դառնում, տեղեկացնում է  Rsute-ը:

Փորձարկմանը երկու սեռի մի քանի հարյուր կամավոր է մասնակցել, որոնք ամեն օր խմել են բոլորին մանկությունից հայտնի ըմպելիքը: Արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ, ով ամեն օր 0,5 լ կաթ է խմել, մահացությունը մեծացել է երեք անգամ: 

Գիտնականների տվյալներով, կաթը բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը. կանանց մոտ`  ձվարանների քաղցկեղի, իսկ տղամարդկանց` շագանակագեղձի: Այդ մթերքը հանգեցնում է նաեւ առաջին տեսակի դիաբետի, ցրված սկլերոզի առաջացման եւ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: 

Բացի այդ, կաթը ոչ մի կերպ չի նպատում ոսկրերի ամրացմանը, ինչպես ընդունված էր համարել նախկինում: Բժիշկները նշում են, որ խոսքը բացառությամբ մաքուր վիճակում կաթի մասին է, ոչ թե կաթնաշոռի, մածունի, թթվասերի եւ այլ կաթնաթթվային մթերքների: Գիտնականները նաեւ բազմիցս հաղորդել են, որ կաթն օգտակար է մարդու օրգանիզմին, եթե այն նորմալ չափաբաժիններով օգտագործվի: