Շաբաթը 5 եւ ավելի չափաբաժին օգտագործող կանայք ավելի հազվադեպ են բախվում բարձր զարկերակային ճնշմանը, ինչպես պարզել են հետազոտողները: Վերլուծելով հարյուր հազարավոր մարդկանց վերաբերյալ տվյալներ, ամերիկացի հետազոտողները պարզել են, որ յոգուրտները  20 տոկոսով նվազեցնում են հիպերտոնիայի վտանգը: Նման արդյունքը հատկապես նկատելի է կանանց մոտ, այդ պատճառով տղամարդիկ անհամեմատ ավելի հազվադեպ են օգտագործում այդ մթերքը: 

Միաժամանակ շաբաթը 5 անգամ  յոգուրտ օգտագործելու առավելություններն ավելի են աճում այն մարդկանց մոտ, որոնք իրենց սննդակարգում նաեւ մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, ընկույզ եւ բակլայաբույսեր են ներառում: Նրանց մոտ զարկերակային ճնշման նվազման  ռիսկը 31 տոկոսի է հավասար` այն մարդկանց համեմատ, որոնք ամիսը ընդամենը մի անգամ են յոգուրտ օգտագործում: Նշենք, որ ամերիկացի գիտնականները հիպերտոնիայի վրա սննդի ազդեցության ամենամեծ հետազոտությունն են անցկացրել: 

Գիտնականները չեն պարզաբանել, թե յոգուրտն ինչ եղանակով է օգնում նվազեցնել բարձրացած զարկերակային ճնշումը: Բայց նախորդ հետազոտություններում պարզել էին, որ յոգուրտում առկա «լավ» մանրէները կարեւոր դեր են խաղում խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում, ինչը, իր հերթին, կրճատում է արյունատար անոթների անցանելիությունը, ինչը հիպերտոնիայի է հանգեցնում: Յոգուրտները նաեւ նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: