Ամեն օր մենք շատ հակասական տեղեկություններ ենք լսում այն մասին, թե որ մթերքներն են օգտակար, իսկ որոնք` վնասակար: Զարմանալի չէ, որ մեզ համար բարդ է կողմնորոշվել, թե ինչ կարելին է ուտել, իսկ ինչ` ոչ: 

Դիետոլոգ Մարկ Կիլլիկը համեմատել է հաճախ օգտագործվող մի քանի մթերք` պարզելու, թե դրանցից որոնք են օգտակար, իսկ որոնք` վնասակար: 

Հետեւյալ մթերքներից որո՞նք են ավելի օգտակար. 

Կարա՞գ թե մարգարին

Ճիշտ պատասխանն է` կարագ: Դիետոլոգի խոսքով, կարագը բնական մթերք է, իսկ մարգարինը ստացվում է արհեստական եղանակով: Կարագը A, E, K եւ D վիտամիններ է պարունակում եւ բավականին արագ հագեցնում է: Իսկ մարգարինը, իր հերթին, պատրաստվում է բուսական յուղերից, որոնք մշակվել են գազանման ջրածնով, ինչի շնորհիվ այն ամրանում է:  Մարգարինի մշակման արդյունքում առաջանում են տրանս-ճարպեր, որոնք թունավոր են օրգանիզմի համար եւ մի շարք հիվանդություններ են առաջացնում:  

Մուգ շոկոլա՞դ, թե հատիկավոր բատոն 

Ճիշտ պատասխանն է` մուգ շոկոլադ: Հատիկավոր բատոնների մեծ մասն իրականում իրենից ներկայացնում է սովորական թխվածքաբլիթ, որում շատ շաքար եւ վնասակար ճարպեր կան: Կակաոյի բարձր պարունակությամբ   (70 տոկոս եւ ավելի) մուգ շոկոլադը շատ հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաեւ մագնիում, որն օգնում է կարգավորել ճնշումը եւ մտածողական գործառույթները, այդ պատճառով շոկոլադն անհամեմատ ավելի օգտակար է:  

Գինի՞ թե գարեջուր

Ճիշտ պատասխանն է` գինի: Ինչպես նշել է դիետոլոգը, շատերը նկատում են, որ գարեջուր խմող մարդիկ ավելի հաճախ են ավելորդ քաշ հավաքում, քան նրանք, որոնք գինին են նախընտրում:  Սակայն այստեղ ամեն ինչ կախված է խմվածի քանակությունից    (մարդիկ սովորաբար շատ գարեջուր են խմում, իսկ գինի` անհամեմատ ավելի քիչ):

Ինչ վերաբերում է առողջությանը օգտակարությանը, կարմիր գինին պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում բորբոքային գործընթացների դեմ, եւ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են սիրտը: