Աղանդերի ու քաղցրավենիքի ոչ բոլոր տեսակներն են վնասակար առողջության համար: Դրանցից մի քանիսը բավականին օգտակար են, եթե իհարկե չչարաշահեք դրանք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 աղանդեր, որոնք կարելի է ուտել մարտի 8-ին՝ չանհանգստանալով, որ դրանից կտուժի կազմվածքը եւ առողջությունը:

Մարմելադ

Մարմելադը պատրաստում են մրգային ու հատապտղային եփած խյուսից, իսկ որպեսզի գայթակղիչ խորանարդիկները իրար չկպչեն, դրանք շաքարի կամ շաքարի փոշու մեջ են թաթախում: Մարմելադը, շատ գիտնականների կարծիքով, առողջության համար ամենաանվնաս աղանդերն է:

Զեֆիր

Զեֆիրը ցանկալի է ընտրել առանց շոկոլադե ծածկույթի ու առանց ջեմի, չէ՞ որ այդ մթերքներն ավելացնում են ոչ օգտակար կալորիաների քանակը:

Հալվա

Հալվայում շատ կալորիաներ կան, բայց եթե ուշադիր ուսումնասիրեք դրա կազմը, կարող եք նկատել, որ այն պատարստում են քնջութի կամ արեւածաղկի աղացած սերմերից՝ մեղրով ու ընկույզով: Այսինքն հալվա ուտելը նույնն է, ինչ մեղրով ընկույզ ուտելը:

Յոգուրտ

Խոսքն իհարկե այն յոգուրտների մասին չէ, որոնք վաճառում են մեր խանութներում ու որոնք շատ շաքար ու հոտավետ նյութեր են պարունակում: Առողջության համար օգտակար է այսպես կոչված հունական յոգուրտը, որի մեջ ցանկության դեպքում կարելի է միրգ կամ հատապտուղ հավելել:

Չրեր

Կոնֆետների փոխարեն շատ բժիշկներ խորհուրդ են տալիս արմավ ուտել, իսկ շոկոլադի բատոնչիկի փոխարեն՝ թզի չիր: Չրերը շատ օգտակար նյութեր են պարունակում, խթանում նյութափոխանակությունը, օգնում օրգանիզմից հանել ավելորդ ջուրը ու մաքրել աղիները:

Թարմ մրգեր ու հատապտուղներ

Մրգերում պարունակվող ֆրուկտոզան շաքարից մի քիչ քաղցր է, բայցեւայնպես ավելի քիչ կալորիա է պարունակում, դրա համար էլ աղանդերից բավականություն ստանալու համար միրգն ավելի նախընտրելի է, քան կոնֆետը: Բացի դրանից մրգերում պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր, իսկ բջջանյութը օգնում է հագեցնել քաղցը:

Մեղր

Կալորիականությամբ մեղրը համեմատելի է շաքարի հետ, բայց ի տարբերություն վերջինի՝ մի շարք օգտակար նյութեր է պարունակում՝ վիտամիններ, ամինաթթուներ ու ֆերմենտներ, որոնք լավացնում են մարսողությունը: Մեղրը նաեւ օգնում է մաքրել լյարդը: Գլխավորը համոզվեք, որ դրա նկատմամբ ալերգիա չունեք: Եվ իհարկե հիշեք, որ չափից շատ մեղր ուտել չարժե:

Կոշտ աղացած ալյուրից ու շագանակագույն շաքարից խմորեղեն

Եթե աղանդերի վերոնշյալ տարբերակները Ձեր սրտով չեն, կարող եք թխվածք թխել անմշակ ալյուրից, շագանակագույն շաքարից ու մրգերից կամ հատապտուղներից: Ինտերնետում կարելի է նման պիրոգների բազմաթիվ բաղադրատոմսեր գտնել: