Հակադեպրեսանտների ընդունումը կարող է բացասաբար ազդել ատամնային իմպլանտների կպչունության վրա եւ նպաստել դրանց պոկմանը, զգուշացնում են  University at Buffalo-ի գիտնականները:

Սուլոչանա Գուրունգի ղեկավարությամբ աշխատող գիտնականների խոսքով,   տագնապի եւ մի շարք խանգարումների դեմ պայքարելու համար նշանակվող հակադեպրեսանտները  կարող են հանգեցնել ոսկրային հյուսվածքում նյութափոխանակության խանգարման, ինչը բացասաբար է ազդում ատամնային իմպլանտների կպչունության վրա: 

Հետեւելով այն հիվանդների վիճակին, որոնց բերանում ատամնային իմպլանտներ էին տեղադրել, գիտնականները նկատել են, որ գրեթե մեկ երրորդը նրանց, ում մոտ իմպլանտի պոկում է ախտորոշվել, հակադեպրեսանտներ են ընդունել:  Նրանց մոտ, ում իմպլանտի տեղադրումից հետո վերքի առողջացումը նորմալ է ընթացել, այդ նույն ցուցանիշը  11 տոկոս է կազմել: Այդ բացահայտումը գիտնականներին հիմք է տվել ենթադրելու, որ հակադեպրեսանտների ընդունումը 4 անգամ մեծացրել է ատամնային իմպլանտների պոկվելու հավանականությունը: 

Ավելին, հակադեպրեսանտների կանոնավոր երկարատեւ օգտագործումը կարող է օստեոպորոզ, բրուքսիզմ եւ բերանում չորություն առաջացնել. այդ ամենը բացասաբար է ազդում նաեւ իմպլանտների տեղադրումից հետո վերքի առողջացման գործընթացի վրա, ընդգծում են մասնագետները: 

Հեղինակները նախատեսել են ավելի մեծ ընտրանքով մոտ ժամանակներս ստուգել իրենց ստացած տեղեկությունները: