Բրիտանական դիետիկ ասոցիացիայի մասնագետները հաստատել են որոշ սննդամթերքների ճարպեր այրելու կարողությունը: Նրանք համաձայնել են, որ այդ մթերքները մեծացնում են ճարպային նյութափոխանակությունը եւ նվազեցնում են մարմնում ճարպային կուտակումը, հայտնում է The Independent-ը:

Մասնավորապես, բրիտանացի դիետոլոգները չորս սննդամթերք են ընտրել, որոնց օգտագործումն օրգանիզմին կօգնի այրել վնասակար ճարպերը: 

Հունական յոգուրտ (հայկական մածուն)

Կաթնային շիճուկ, շաքար եւ ածխաջրեր գրեթե չպարունակող այս յոգուրտը միաժամանակ  մեծ քանակությամբ սպիտակուցի աղբյուր է, ինչը երկար ժամանակով հագեցածության զգացում է տալիս: 

Բջջանյութ

Մթերքներում բջջանյութի բարձր մակարդակը հանգեցնում է դրանց դանդաղ մարսմանը, ինչն օրգանիզմին ստիպում է ճարպային պահուստից ավելի շատ էներգիա ծախսել: Բջջանյութով հարուստ մթերքներ են` գորշ բրինձը, ամբողջական հատիկավորները, բակլայաբույսերը, մրգերը, բանջարեղենը: 

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղը կապսաիցին է պարունակում` ալկալոիդ, որը բարելավում է նյութափոխանակությունը եւ օգնում է սպիտակ ճարպային հյուսվածքը վերափոխել գորշ ճարպի: 

Ձմերուկ

Ձմերուկն առանձնանում է ոչ միայն նրանով, որ 92 տոկոսով ջրից է կազմված, որը նպաստում է քաշի կորստին, այլեւ  А եւ С վիտամիններ է պարունակում, որոնք շատ կարեւոր են օրգանիզմի նյութափոխանակային գործընթացների համար: