Խաղողի կանոնավոր օգտագործումն էականորեն նվազեցնում է տարիքի հետ տեսողության կորստի եւ կուրության վտանգը, պարզել են Մայամիի համալսարանի գիտնականները:
Երեխաների մի քանի սերունդ գազար է կրծել, որովհետեւ նրանց ծնողներն ասում էին, թե այդ բանջարեղենն օգտակար է տեսողության համար: Սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ տեսողությունը պահպանելու նպատակով երեխաների համար անհամեմատ ավելի համեղ եւ օգտակար մթերքներ կան: Դրանցից մեկը խաղողն է, որն էականորեն նվազեցնում է առաջացած տարիքում տեսողության կորստի եւ կուրության ռիսկը:
Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ խաղողի կանոնավոր օգտագործումն արդյունավետորեն խոչընդոտում է թթվեցնող սթրեսը, որի ժամանակ օրգանիզմում ազատ ռադիկալներ անունով թունավոր մոլեկուլներ են արտազատվում: Մասնավորապես` խաղողն այդ մոլեկուլներին թույլ չի տալիս ներթափանցել բջջանյութի մեջ: Հակաօքսիդանտներով հագեցած հատապտուղներն առողջ բջիջները պաշտպանում են ԴՆԹ-ի վնասվածքներից: Հետազոտողները ենթադրում են, որ հենց այս բաղադրիչներն են պաշտպանում մարդու տեսողությունը:
Բջջանյութը աչքի մաս է, որը լույսին արձագանքող բջիջներ` ֆոտոռեցեպտորներ է պարունակում: Դեգեներատիվ հիվանդություններն ի վիճակի են տեսողության տարիքային կորուստ եւ կուրություն առաջ բերել: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խաղողը վերականգնում է թթվեցնող սթրեսի հետեւանքով առաջացող վնասվածքները` լաբորատոր նմուշներում պահպանելով բջջանյութի աշխատանքը եւ կառուցվածքը: Այժմ անհրաժեշտ է հետազոտությունների արդյունքները հաստատել կենդանիների եւ մարդկանց վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition ամսագրում:






