Սպիրոնոլակտոնը, որը սրտի հետ կապված խնդիրների դեպքում կիրառվող դեղամիջոց է, կարող է նաեւ արդյունավետ կերպով արգելափակել Էպշտեյն-Բարրայի վիրուսի տարածումը: Նման բացահայտում են արել Սոլթ Լեյք Սիթիում Յուտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Սանկար Սվամինատանն ու վերոհիշյալ համալսարանից իր գործընկերները պատահաբար հայտնաբերել են շրթունքներին «մրսածությունը» ճնշելու փաստը, երբ հետեւում էին ամենատարածված հերպեսվիրուսներից մեկի` Էպշտեյն-Բարրայի վիրուսի (EBV) շտամմերի վրա տարբեր դեղերի ազդեցությանը:
«Պարզվել է, որ սպիրոնոլակտոնը արդյունավետորեն արգելակում է EBV վիրուսի եւ այլ հերպեսվիրուսների, այդ թվում նաեւ` պարզ հերպեսի վիրուսի աճը, որի դրսեւորումներին շրթունքների վրա բախվում են միլիոնավոր մարդիկ: Զարմանալի է, որ նման լավ ուսումնասիրված դեղամիջոցը կարող էր նման հատկություններ թաքցնել», - ասել է Սանկար Սվամինատանը:
Փորձարկումները ցույց են տվել, որ սպիրոնոլակտոնը, որը նախատեսված է ճնշման եւ սրտի խնդիրների պատճառով օրգանիզմում հեղուկի կուտակումը նվազեցնելու համար, ճնշում է վնասված բջիջների ներսում վիրուսների աճի վերջին փուլերը` դրանով խոչընդոտելով վիրուսի տարածմանը:
Սակայն տվյալ պահին սպիրոնոլակտոնի, որպես հերպեսի դեմ դեղամիջոցի օգտագործումը հղի է երկրորդական հետեւանքներով, չէ որ դեղամիջոցն ի սկզբանե այլ նշանակություն ունի: Այդ պատճառով գիտնականները մտադիր են դրա նմանակը ստեղծել նույն ազդող նյութի հիման վրա: Ավելին, այն կարող է ուղղակի անհրաժեշտ լինել վիրուսի այն շտամների դեմ պայքարի համար, որոնք կայունություն ունեն այլ դեղամիջոցների նկատմամբ:
Այս հայտնագործության մասին ավելի մանրամասն ասված է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում:






