Քայլքն անհամեմատ ավելի օգտակար է, քան ընդունված էր համարել, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնք հետազոտություն են իրականացրել ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պատվերով: Այդ հայտնագործությունը առանց չափազանցման, հսկայական նշանակություն ունի մոլորակի բոլոր բնակիչների համար, որոնք ձգտում են առողջ կենսակերպի:
Դալլաս քաղաքի Հարավային մեթոդիստական համալսարանի (Southern Methodist University, Dallas) աշխատակիցները հարթ տարածքում օրգանիզմի քայլքի ընթացքում էներգածախսի հաշվարկման նոր բանաձեւ են մշակել:
Նման բանաձեւի ստեղծումն անհրաժեշտ էր Պենտագոնի բժշկական դեպարտամենտին, որովհետեւ ռազմական բժիշկները գնալով ավելի հաճախակի են սկսել նկատել, որ կալորիաների ծախսի հաշվարկման հին մեթոդները ճշգրիտ չեն: Նման հաշվարկները կենսական կարեւորություն ունեն, որովհետեւ ժամանակակից պայմաններում զինվորները ոտքով ճանապարհ կտրելիս ստիպված են լինում իրենց վրա կրել ամբողջ հանդերձանքը, որի քաշը կարող է գերազանցել 65 կգ-ն:
Սակայն գիտնականների ստացած արդյունքներն արժեքավոր են նաեւ քաղաքացիական անձանց համար, որովհետեւ նրանցից շատերին կարող են մղել ոտքով զբոսանքների:
Դալլասից գիտնականներն իրենց դուրս բերած բանաձեւի օգնությամբ, որը հներից 4 անգամ ավելի ճշգրիտ է, պարզել են, որ քայլքի ընթացքում էներգետիկ ծախսերի հաշվարկման մեթոդները դեպքերի 97 տոկոսում սխալ էին: Ինչպես պարզվել է, ոտքով սովորական զբոսանքի ընթացքում մարդն ամեն կմ-ն անցնելու համար անհամեմատ ավելի շատ կալորիա է այրում, քան համարվում էր նախկինում:
Նոր բանաձեւը թույլ է տվել պարզել, որ նույն արագությամբ եւ նույն հեռավորությունն անցնելու համար էներգիայի ծախսը կախված է մարդու քաշից եւ հասակից:
Գիտնականները նկատել են, որ գեր եւ բարձրահասակ մարդիկ ամեն կմ-ի վրա իրենց քաշի 1 կգ-ի հաշվարկով ավելի քիչ էներգիան են ծախսում:
Գործնական տեսանկյունից դա նշանակում է, որ նման մարդկանց 1 կգ նիհարելու համար անհրաժեշտ է ավելի մեծ տարածություն անցնել, քան ցածրահասակ գիրուկներին:






