National Institutes of Health-ի (ԱՄՆ) հետազոտողների մշակած նոր պատվաստանյութը մի փոքրիկ հետազոտության մեջ 100 տոկոսանոց արդյունավետություն է դրսեւորել:
Մշակողները փորձարկման 21 մասնակցի ներմուծում էին պատվաստանյութը, որի մեջ դենգե վիրուսի 4 թուլացած շտամմ է մտնում: Պատվաստումից կես տարի անց կամավորները ենթարկվում էին վիրուսի չորս շտամներից մեկի ազդեցությանը: Պարզվել է, որ TV003 անվանումը ստացած պատվաստանյութը արդյունավետ էր եւ փորձարկման մասնակիցներից ոչ մեկը չէր վարակվել: Վերահսկիչ խմբից 20 մարդու մոտ, որոնց TV003 չէր ներարկվել, հիվանդության ախտանիշներ էին արձանագրվել:
Ստացված արդյունքները խոստումնալից են թվում, կարծում է Աննա Դուրբինը` պատվաստանյութի մշակողներից մեը Johns Hopkins Bloomberg School of Public Health-ից:
Փետրվարին Բրազիլիայում պատվաստանյութի ավելի մասշտաբային փորձարկումներ սկսվեցին, որոնց մոտ 17 000 մարդ կմասնակցի: Բացի այդ, պատվաստանյութի արդյունավետությունը կստուգվի նաեւ Բանգլադեշում: Այժմ դենգե վիրուսի դեմ օգտագործման համար սոսկ մեկ պատվաստանյութ է թույլատրված` Dengvaxia, որը մշակվել է Sanofi ընկերության կողմից: Ենթադրվում է, որ նոր պատվաստանյութը կսկսի օգտագործվել արդեն 2018-ին:
Դենգե տենդը տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում: Ամեն տարի դրանով մոտ 400 մլն մարդ է վարակվում ամբողջ աշխարհում, սակայն մոտավորապես 2 մլն մարդու մոտ արյունահոսող տենդ է զարգանում, որն օրական հազարավոր կյանքեր է խլում:
Հետազոտության մասին պատմում է Science Translational Medicine ամսագիրը:






