Շատերը նիհարելու փորձ կատարելուց միրգ են ուտում, որպեսզի բավարարեն քաղցրի պահանջը։ Մրգերը բավարար քանակությամբ բջջանք ու վիտամին են պարունակում, եւ այդ պատճառով մեզ թվում է, որ մի լիքը աման միրգ ուտելով, մենք ճիշտ ենք սնվում։ Անկասկած մրգերը շատ առողջարար են, բայց կարող է արդյոք մրգերի մեծ քանակը վնասել մեր դիաետային։ Այս հարցը Fox News-ի կայքում պարզաբանում է ամերիկացի մասնագետ Ժակլին Բենքսը։

Մրգերը ֆրուկտոզա եւ ածխաջրեր են պարունակում՝ քաշը նվազեցնելու երկու անհրաժեշտ նյութ։ Սակայն ֆրուկտոզայի մեծ քանակությունը կարող է ինսուլիսի մակարդակի թռիչքային փոփոխության հանգեցնել։

Ֆրուկտոզան մշակվում է լյարդում եւ օրգանիզմում կուտակվում է ճարպի տեսքով հետագայում օգտագործելու համար։ Շաքարախտով կամ նիհարել ցանկացող մարդիկ պետք է հաշվեն, թե որքան շաքար են նրանք օգտագործում (ֆրուկտոզան ներառյալ)։

Այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում նիհարել, ֆրուկտոզայի մակարդակը խնդիր չէ, բայց ճարպակալումով տառապողների մոտ մրգերի անսահմանափակ քանակը կարող է դժվարացնել նիհարելու ընթացքը։

Փորձեք ավելի մուգ գույնի մրգեր ուտել, որոնք ավելի շատ հակաօքսիդանտներ են արտադրում։ Ավելին, հապալասը եւ ազնվամորին նվազեցնում են շաքարի մակարդակը եւ դանդաղեցնում մարսողությունը։

Եթե դուք փորձում եք քաշ գցել կամ անհանգստացած եք մարսողությամբ, ապա սահմանափակեք մրգերի օգտագործումը օրական մեկ կամ երկու չափաբաժնով։