Ճիշտ սննդակարգը շատ կարեւոր է դիաբետով հիվանդների համար, չէ որ հենց դա է օգնում վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սակայն դիաբետով բոլորովին էլ ոչ բոլոր հիվանդները պատկերացում ունեն, թե ինչ արժե ուտել, իսկ ինչ` ոչ:
Ածխաջրերով հագեցած նախաճաշեր
Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում ածխաջրերի առումով հատուկ զգուշություն պահպանել. դրանք բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Նախաճաշի համար ընդունված ուտեստներ օգտագործելն այնքան էլ առողջ ընտրություն չէ, որովհետեւ դրանք կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի ցատկի: Պատրաստի նախաճաշերի փոխարեն օգտագործեք վարսակից մթերքներ, որոնք հարուստ են մանրաթելերով, եւ ցանկացած այլ բարդ, ոչ թե պարզ ածխաջրեր:
Բնական մրգահյութեր
Նման հյութերը բոլորովին էլ անվնաս չեն, չէ որ դրանք շաքարի հսկայական քանակություն են պարունակում: Անհամեմատ ավելի լավ է հում մրգեր օգտագործել, որպեսզի շաքարի հետ մի քիչ բջջանյութ եւ վիտամինների մեծ քանակություն ստանաք: Սակայն չարժե չարաշահել մրգերը, հիշեցնում են մասնագետները:
Բրինձ
Դիաբետով հիվանդները բրինձ եփելիս հաճախ հեռացնում են ջրի ավելորդ քանակությունը, ինչն իբր բրինձը պակաս վնասակար կարող է դարձնել: Բայց անկախ նրանից, թե ինչքան ջուր եք օգտագործել բրինձ եփելիս, այն միեւնույն է` հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի ցատկի: Այդ պատճառով դիաբետով հիվանդներին բրինձը հակացուցված է:
Կոկոսի ջուր
Դիաբետով հիվանդների համար ցանկալի է խուսափել այդ ըմպելիքից, չէ որ դրա օգտագործումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը վայրկենապես բարձրանում է: Դրա փոխարեն ավելի լավ է սովորական ջուր կամ առանց շաքարի թեյ խմել:






