Մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ, որոնք ունակ են հաղթահարել ՄԻԱՎ-ը, պարզել են Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները: Աշխատության արդյունքների մասին հոդված է հրապարակվել Science ամսագրում:

Հայտնի է,որ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածներից ոմանք կարող են հակամարմիններ արտադրել, որոնք ունակ են արդյունավետորեն չեզոքացնել վտանգավոր ու արագ մուտացվող վիրուսի շատ շտամմեր: Որպեսզի առողջ մարդու օրգանիզմին ստիպեն անհրաժեշտ հակամարմիններ արտադրել, անհրաժեշտ է իմունիզացիա անել վիրուսի հատուկ սպիտակուցների՝ իմունոգեների (հակամարմինների) օգնությամբ:

Իմունիզացիաայի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե իմունոլոգին որքանով կհաջողվի կապ հաստատել հատուկ բջիջների՝ В- լիմֆոցիտների հետ, ակտիվացնելով դրանք ու ստիպելով հակամարմիններ արտադրել: Հետազոտական խումբը հայտնաբերել է , որ մարդկանց մեծ մասի մոտ կան «սաղմնային նախաբջիջներ», որոնք կարող են VRC01 դասի հակամարմիններ սինթեզել ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար:

Գիտնականների խնդիրն է մշակել այնպիսի իմունոգեն, որը կարող է կապ հաստատել հենց այն B -լիմֆոցիտների հետ , որոնք պատասխանատու են իմունային անբավարարության վիրուսի դեմ իմունիտետի համար: Մինչ այդ իմունոլոգները սինթեզել էին սպիտակուց իմունոգեն, որը կոչվում է EOD-GT8 60mer: Մկների վրա արված կլինիկական հետազոտություններում, սպիտակուցով վարակված կենդանիները արտադրում էին VRC01 դասի հակամարմիններ: Եթե EOD-GT8 60mer-ն ունակ է առաջացնել նմանատիպ ռեակցի նաեւ մարդկանց մոտ, ապա անհրաժեշտ կլինի եւս մի քանի իմունոգեն մշակել, որոնք բոլորը միասին կկարողանան ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու ունակություն ունեցող հակամարմինների ավելի լայն սպեկտրի սինթեզ առաջացնել:

Մի քանի օր առաջ Scientific Reports ամսագրում հայտնվել էր հոդված, որտեղ գենետիկները ցույց են տվել, թե CRISPR/Cas9 տեխնոլոգիան ինչպես է կարողանում հեռացնել ՄԻԱՎ վիրուսային գեները վարակված Т-լիմֆոցիտներից, որոնց սովորաբար ախտահարում է վիրուսը: Աշխատության արդյունքները կարող են օգնել ՁԻԱՀ –ով հիվանդների բուժման նոր մեթոդներ մշակելուն: